Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 23.12.2016

 2016 թվականի դեկտեմբերի 27-ին, ժամը 1400-ին, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի <<Մարզպետարան>> բաժնի << Մարզխորհրդի նիստեր >> ենթաբաժնում: 

ԿԱՊԱՆՈՒՄ ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

ԿԱՊԱՆՈՒՄ ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է 23.12.2016

 Կապանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում հանդիսավոր վառվեց քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը՝ տոնական օր պարգևելով հավաքվածներին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, համայնքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ և բազմաթիվ կապանցիներ: Գլխավոր տոնածառի լույսերը վառեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, որին հաջորդեց տոնական համերգ ու հրավառություն: Մարզկենտրոնում Ամանորին նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչև հունվարի 6-ը:  

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐ ՍՏԱՑԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ  ԵՐԵԽԱՆԵՐԸ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐ ՍՏԱՑԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ 23.12.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր այցելել էր Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր և ամանորյա նվերներ հանձնել դպրոցի երեխաներին: Միջոցառմանը ներկա էին նաև <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> բարեգործական հիմնադրամի տնօրեն Զարուհի Տոնապետյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ: Սաները հյուրերին դիմավորել են թատերական ներկայացումներով և տոնական համերգով: Մարզպետ Վահե Հակոբյանը շնորհավորել է կրթահամալիրի սաներին ու կոլեկտիվին գալիք տոների կապակցությամբ,...

ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՎՐԱՍԻԱՅԻ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ  ԳԱՎԱԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՂԹԱԾ ՍՅՈՒՆԵՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ

ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՎՐԱՍԻԱՅԻ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԳԱՎԱԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՂԹԱԾ ՍՅՈՒՆԵՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ 23.12.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ընդունել է Վրաստանում կայացած <<Եվրասիայի ակումբների գավաթի առաջնությունում>> մրցանակային տեղեր զբացեցրած Սյունիքի մարզի <<Սիրողական և պրոֆեսիոնալ Քիք-բոքսինգի մարտական ակումբի>> սաներին ու մարզիչին: Մարզի ղեկավարը շնորհավորել է ներկաներին՝ առաջնությունից հաղթանակներով վերադառնալու կապակցությամբ, շնորհակալություն երկրի պատիվը բարձր պահելու համար ու մաղթել նոր հաղթանակներ: Հանդիպմանը Վահե Հակոբյանը զրուցել է մարզիկների հետ,...

ԱՆՑԿԱՑՎԵՑ  ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝  ՄԱՐԶԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐԶԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 22.12.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը տարածքային զինվորական կոմիսարների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել են զորահավաքային զորավարժանքների, զորակոչային հանձնաժողովների, ձմեռային զորակոչի հետ կապված հարցեր: Հանդիպմանն անդրադարձ եղավ ամառային զորակոչի արդյունքներին. նշվեց, որ մարզն ամբողջովին կատարել է պետական առաջադրանքը, թերացումներ չեն եղել: Զինվորական կոմիսարները մարզպետին ներկայացրեցին ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների ընթացքի ու առկա...

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱԶԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԸ

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱԶԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԸ 21.12.2016

 Այսօր տեղի ունեցավ Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ քաղաքներում կառուցված գազի բաշխման ցանցի պաշտոնական բացումը: Գազատարների հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, Մեղրու համայնքապետ Մխիթար Զաքարյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, <<Գազպրոմ-Արմենիա>>  ՓԲԸ-ն ներկայացուցիչներ, շինարարներ, հյուրեր: ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը մարզպետ Վահե Հակոբյանի անունից շնորհավորել է...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 12:35:41