Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՈԳԵԿՈՉԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՈԳԵԿՈՉԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ 25.04.2016

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գորիսում ծաղիկներ խոնարհեց անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Ապրիլի 24-ին մարզային և քաղաքային իշխանությունների, հասարակական կազմակերպությունների, կրթական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչների, անհատ քաղաքացիների մասնակցությամբ հիշատակի և ոգեկոչման արարողություններ տեղի ունեցան նաև մարզի մյուս քաղաքային և գյուղական համայնքներում:  

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 22.04.2016

ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց քննարկում Ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբի և ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի հետ համատեղ իրականացվող <<Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը>> ծրագրի շուրջ: Մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, գյուղական համայնքների ղեկավարներ: Ծրագրի նպատակն է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը հանրության համար դարձնել թափանցիկ ու...

 ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 21.04.2016

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն ընդունեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Գ. Սանթրոսյանին, դասախոսներ Մ. Գալստյանին ու Ժ. Աղաջանյանին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժինների պետերը: Քննարկվեցին Մեղրիի թիվ 1 և Ագարակի միջնակարգ դպրոցներում իրականացվող գյուղատնտեսական ուղղվածությամբ հատուկ...

ՍԻՍԻԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ  ՏՎԵՑԻՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ  ԿԱՐՈ  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ

ՍԻՍԻԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ ՏՎԵՑԻՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԿԱՐՈ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ 20.04.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր Սիսիանում ներկա գտնվեց ազատամարտիկ Կարո Համբարձումյանի հուղարկավորությանը: Կարո Համբարձումյանը ապրիլի 4-ին առաջնագիծ մեկնող Սիսիանի ջոկատի կազմում էր, ով հակառակորդի հրետակոծության հետևանքով վիրավորվել էր: Մի քանի օր տևած կյանքի ու մահվան պայքարում ազատամարտիկի կյանքը փրկել չհաջողվեց: Կարո Համբարձումյանի վերջին հրաժեշտին մասնակցում էին ներկայացուցիչներ մարզային ու քաղաքային իշխանություններից, Լեռնային Ղարաբաղի...

Ի ՊԱՏԱՍԽԱՆ 20.04.2016

 <<asekose.am>> էլեկտրոնային կայքը ապրիլի 19-ին հրապարակել է <<Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին>> քաղաքացիական նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանի տարածած ստահոդ տեղեկությունները ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին:  Մ. Սարգսյանը սեփական անձի նշանակալիությունը հանրությանը պարտադրելու համար ընտրել է անհարկի վիրավորելու, զրպարտության և ապատեղեկատվության ուղին: Հարգելի խմբագրություն, Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-ԻԻՀ սահման ճանապարհը...

 ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ  ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ 18.04.2016

ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի հաղթողների պարգևատրման արարողությունը: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից 2015-2016 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզի հանրակրթական դպրոցների 179 աշակերտ արժանացավ դիպլոմի և դրամական պարգևի: Աշակերտներին մրցանակները հանձնեց ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը: Նա շնորհակալություն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53