Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը տիկնոջ` Լորետա Բարսեղյանի հետ ներկա է գտնվել Գորիսի թիվ 2 ՆՈՒՀ-ի ավարտական խմբի սաների վերջին հանդեսին: Միջոցառմանը ներկա էին նաև Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, նախակրթարանի շրջանավարտներ, մանկավարժներ և այլոք: <<Մենք քո ապագան ենք, Հայաստա’ն>> խորագիրը կրող միջոցառմամբ սաները հրաժեշտ տվեցին նախակրթարանին: Նրանք երգ ու պարի միջոցով երախտիքի խոսքեր հղեցին նախակրթարանի անձնակազմին` իրենց մանկությունը գունեղ...

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը օգոստոսի 6-ին մասնակցել է Շիկահող գյուղի Սբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու վերաօծման և բացման արարողությանը: Ներկա էին մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, <<Երկիր և մշակույթ>> կազմակերպության անդամներ, բարերարներ, հյուրեր արտերկրից ու Հայաստանից: Օծման արարողությունը կատարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանի...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԷՐ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ 08.08.2016
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում: Սյունիքի մարզպետարանում կայացած աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մարզի բնապահպանական խնդիրներին, ինչպես նաև Մեղրիի տարածաշրջանում, մասնավորապես` <<Արևիկ>> ազգային պարկում վերջերս բռնկված հրդեհներին: Նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ առաջիկայում <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիրում նախատեսվում են հակահրդեհային ժամանակակից տեխնիկական միջոցների...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐԶՈՒՄ ՀՈՒLԻՍ ԱՄՍԻՆ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 04.08.2016
ՀՀ Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններից հավաքագրված 2016 թվականի հու լ իս ամսվա ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն . h/h Բուժհաստատության անվանումը Կապանի ԲԿ...
ՀՀ Սյունիքի մարզի չորս ՍԱՏԳ-ներում 2016 թվականի հուլիս ամսին կատարած աշխատանքների մասին. 1. Ընտանեկան նպաստ են ստացել 2459 ընտանիք, 2.Սոցիալական նպաստ են ստացել 1079 ընտանիք, 3.Հրատապ եռամսյակային օգնություն է տրվել 190 ընտանիքների, 4. Երեխայի ծննդյան միանվագ օգնություն է ստացել 112 երեխա, 5.Երեխայի առաջին դասարան հաճախելու միանվագ օգնություն չի տրվել, 6. Ընտանիքի անդամի մահվան դեպքում օգնություն է վճարվել 1 հոգու, 7. Ավանդի փոխհատուցում է վճարվել 26 քաղաքացիների, 8....

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ 02.08.2016
Հուլիսի 31-ին Սյունիքի մարզում ավարտվեց ամառային զորակոչը: Զինակոչիկների տեղափոխումը ՀՀ ՊՆ զինվորական կենտրոնական հավաքակայան իրականացվել է կազմակերպված ձևով: ՀՀ Սյունիքի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների և տարածքային զինկոմիսարիատների աշխատակիցների ուղեկցությամբ զինակոչիկներն այցելել են քաղաքային համայնքների հուշահամալիրներ, ծաղկեպսակներ դրել զոհված ազատամարտիկների շիրիմներին: Զինակոչիկների hայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով տարածքային զինկոմիսարիատների...