Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ CARD ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ CARD ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ 20.05.2015

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է CARD հիմնադրամի պատասխանատուներ Ա. Զաքարյանին, Ռ. Նալբանդյանին, Հ. Ալթունյանին, Կ. Բաղդասարյանին, Է. Ստեփանյանին, ՀԱԱՀ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մ. Գալստյանին:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 18.05.2015

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. մարտի 19-ի N 270-Ն որոշմամբ, սույն թվականի մայիսի 17-ին ՀՀ Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Սանձատափ, Քաշունի համայնքներում անցկացվեց տեղական հանրաքվե: Հանրաքվեին դրված էր հետևյալ հարցը. <<Համաձա՞յն եք, որպեսզի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Սանձատափի, Քաշունիի համայնքները միավորվեն` Տաթևի համայնք անվանմամբ, Շինուհայրի համայնքի կենտրոնով, Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ,...

ԱՆԱՍՆԱՇՈՒԿԱՅԻ ԲԱՑՈՒՄ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ԱՆԱՍՆԱՇՈՒԿԱՅԻ ԲԱՑՈՒՄ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ 16.05.2015

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկա էր Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Խոտ գյուղի մոտ կառուցված անասնաշուկայի բացմանը: Ներկա էին Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան L. Գասսերը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վ. Տերտերյանը, Ռազմավարական Զարգացման Գործակալության ղեկավար Մ. Այվազյանը, փոխմարզպետ Վ. Դավթյանը, Գորիս քաղաքային համայնքի ղեկավար Վ. Ադունցը, գյուղական համայնքների ղեկավարներ, գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներ, ֆերմերներ:

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 15.05.2015

Սիրելի' սյունեցիներ, շնորհավորում եմ ձեզ այնպիսի նվիրական տոնի առիթով, ինչպիսին ընտանիքի օրն է: Ընտանիքը Հայաստանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության և պաշտպանության ներքո: Այն մարդկային արժեքների, մշակույթի պահպանողն է, որի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում ազգի բարեկեցությունը:

ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐԻ ԹԻՎ 3 ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐ

ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐԻ ԹԻՎ 3 ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐ 15.05.2015

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետարանի դահլիճում հանդիպել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործների N 3 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչներին և նրանց հանձնել բնակարանի սեփականության իրավունքի վկայագրերը: ՀՀ կառավարության որոշումով 2014 թվականին կառավարության պահուստային ֆոնդի միջոցներով Սյունիքի մարզպետարանը ձեռք է բերել նշված հանրակացարանային տարածքը և նվիրաբերել այդտեղ արդեն տասը տարի բնակվող քաղաքացիներին:

ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՍՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՍՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ 14.05.2015

Մայիսի 13-ին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Գրիգորյանը մասնակցել է Սրաշեն համայնքի ականազերծված տարածքների պաշտոնապես Սյունիքի մարզպետարանին հանձնման արարողությանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:49:57