Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԿԱՅԱՑԵԼ Է ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 13.07.2016
Հուլիսի 13-ին Գորիսում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, համայնքների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ ՏԿԶ նախարարության տարածքային ներդրումային քաղաքականության վարչության...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 08.07.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մոտ այսօր տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները և մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզպետը շնորհավորեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանին և առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Արմեն Թադևոսյանին՝ պատասխանատու պաշտոններն ստանձնելու կապակցությամբ և...

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության նոր մասնաշենքի բացման արարողությանը: Ծառայությունը մինչ նոր՝ մարզկենտրոնի Երկաթուղայինների 4 հասցեում գտնվող շենք տեղափոխվելը, գտնվել է ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի շենքում` ծառայության գործունեության համար ոչ բավարար տարածքով առանձին հարկաբաժնում: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը շրջայց են կատարել նորաբաց շենքում, այցելել...
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 07.07.2016
2016 թվականի հուլիսի 13-ին ժամը 11-ին Գորիս քաղաքում՝ քաղաքապետարանի թիվ 2 վարչական շենքում, տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի <<Մարզպետարան>> բաժնի <<Մարզխորհրդի նիստեր>> ենթաբաժնում :

ՕԾՎԵՑ ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՐԾՎԱՆԻԿ ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑԻՆ 07.07.2016
Հուլիսի 5-ը Կապանի տարածաշրջանի Արծվանիկ գյուղում նշանավորվեց օծման արարողությամբ, որին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալներ Վարդան Դավթյանը և Վաչե Գրիգորյանը, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր և այլոք: Օծման արարողությունը կատարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանի ձեռամբ։ Օծումից հետո շնորհավորանքի ու օրհնանքի խոսքեր հղվեցին գյուղի բնակիչներին ու հյուրերին:...

ՍՅՈՒՆԵՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԳԱՌՆԻՈՒՄ ԵՎ ԳԵՂԱՐԴՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ <<ՎԱՐԴԱՎԱՌ>> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ 06.07.2016
Հայ ժողովրդի և համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող հուշարձաններում՝ Գառնիում և Գեղարդում արդեն 3-րդ տարին է անցկացվում է <<Վարդավառ>> միջազգային փառատոնը, որին մասնակցեցին և հավուր պատշաճի մարզը ներկայացրեցին սյունեցի երիտասարդները: Տոնին ներկա էին բազմաթիվ հյուրեր Հայաստանից և արտերկրից: Փառատոնի շրջանակներում կազմակերպված ցուցադրությանը մարզը ներկայացել էր առանձին տաղավարով, որտեղ ցուցադրվել էին սյունյաց բնաշխարհը պատկերող կտավներ, ձեռագործ իրեր,...