Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԿԱՊԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ 30.08.2016
Օգոստոսի 29-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Մարզպետն ընդունել է 54 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր երեսունյոթ, աշխատանքի տեղավորման՝ տասներկու, պետպատվերի շրջանակներում բուժում իրականացնելու, առողջարանային ուղեգիր հատկացնելու, ավտոտնակի կառուցման, ավտովթարից վնասված մեքենայի փոխհատուցման, վարկ վերցնելու հարցերով՝ մեկական քաղաքացի: Դրամական օգնության դիմումներից երեսուներկուսին տրվել է...

ԱՎԱՐՏՎԵՑ <<ԲԱԶԵ 2016>> ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ 29.08.2016
Ավարտվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Ծաղկաձորում անցկացվող <<ԲԱԶԵ 2016>> համահայկական երիտասարդական հավաքը: Սյունիքի թիմը <<ԲԱԶԵ 2016>> համահայկական երիտասարդական հավաքից վերադարձել է բազմաթիվ պատվոգրերով և մրցանակային տեղերով: Սյունեցիներն իրենց ուժերը չափեցին ինտելեկտուալ, սպորտային, մշակութային մրցաձևերում: Հավաքին թիմը ներկայացավ նարնջագույն ճակատի կազմում: Ամեն տարի անցկացվող <<Բազե>> համահայկական երիտասարդական...
Այսօր Կապանի մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ կրթության ոլորտի աշխատողների ավանդական դարձած օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և քաղաքային համայնքների ղեկավարներ, մարզի կրթական հաստատությունների տնօրեններ և մանկավարժներ: Խորհրդակցությանը...
Օգոստոսի 26-ին Կապանում անցկացվեց կանանց հմտությունների զարգացման և ձեռնարկատիրական գիտելիքների բարձրացմանն ուղղված դասընթաց մարզի քաղաքներում և գյուղերում բնակվող տարբեր ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող կամ ուղղակի գործունյա կանանց համար: Մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանը, Կապանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների...
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի արտակարգ պատրաստվածության և արձագանքման սպաներ Յիեն Աջեմյանին և Արտակ Ոսկանյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը, Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ...

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍԻՍԻԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԷՐ 23.08.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օգոստոսի 22-ին աշխատանքային այց է կատարել Սիսիանի տարածաշրջան: Մարզպետը նախ այցելել է Ույծ համայնք, ուր ներկա է գտնվել համայնքի հիմնանորոգված նախակրթարանի վերաբացմանը: Նախակրթարանի հիմնանորոգման աշխատանքներն սկսվել էին այս տարվա մայիսին և իրականացվել է ՀՀ Սյունիքի մարզպետի, գյուղապետարանի և բարերարների աջակցությամբ: Սուրիկ Խաչատրյանը շրջել է նախակրթարանում, ծանոթացել կատարված աշխատանքներին ու պայմաններին, որից հետո ներկա է գտնվել...


