Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ 01.12.2015
Նոյեմբերի 30-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Մարզպետն ընդունել է 127 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր հարյուր տասը, աշխատանքի տեղավորման՝ տասներեք, պետպատվերի շրջանակներում բուժում իրականացնելու, առողջարանային ուղեգիր հատկացնելու, նպաստի վերականգնման և շենքի վերելակի վերանորոգման հարցերով՝ մեկական քաղաքացի: Դրամական օգնության դիմումներից իննսունիննին տրվել է դրական լուծում, երեք դիմում մերժվել...

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նոյեմբերի 25-ին Սիսիանի տարածաշրջանի Նորավան գյուղում մասնակցել է Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշաղբյուր-կոթողի բացման արարողությանը: Հուշաղբյուր-կոթողի բացման պատիվը տրվեց զոհված աղատամարտիկ Մանվել Դոլուխանյանի այրի Դշխուհի Դոլուխանյանին և զոհված ազատամարտիկ Գրիգոր Բաղդագուլյանի մորը: Ներկա էին հարյուրավոր համագյուղացիների, զինվորականներ, հյուրեր: Իր ողջույնի և շնորհավորանքի խոսքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը...

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՁՈՐՔ ԹԱՂԱՄԱՍԻ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԿԱՄՐՋԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ 25.11.2015
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նոյեմբերի 23-ին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ուղեկցությամբ այցելեց Կապանի Ձորք թաղամաս` ծանոթանալու թիվ 13 հիմնական դպրոցի հարակից տարածքում գտնվող վերգետնյա կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Կամրջի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են նոյեմբերի 3-ից: Այն նորոգվում է համայնքի միջոցներով, արժեքը` 12,3 մլն. դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացնում է <<Ստեգոռ>> ՍՊԸ-ն: Ամրացման աշխատանքներց բացի նախատեսվում է նախկին...

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 24.11.2015
Այսօր մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Ղազարյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև մարզի քաղաքային ու գյուղական համայնքների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներ:...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԷՐ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ 23.11.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 21-ին աշխատանքային այցով Սյունիքում էր: Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից և մասնավորապես, Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնից, որն արդիականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակում: Հովիկ Աբրահամյանը ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բժշկական կենտրոնի տարածքում, ծանոթացել շինարարական...
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 20.11.2015
2015 թվականի նոյեմբերի 24-ին ժամը 12-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի <<Մարզպետարան>> բաժնի <<Մարզխորհրդի նիստեր>> ենթաբաժնում: