Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն՝ Սյունիքի մարզպետարանում

Քաղաքացիների ընդունելություն՝ Սյունիքի մարզպետարանում 30.04.2014

Ապրիլի 29-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցել է 31 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քսան, աշխատանքի տեղավորման՝ ութ, հրդեհված բնակարանի վերանորոգման, մենահամերգ կազմակերպելու և շենքի գազաֆիկացման համար՝ մեկ քաղաքացի: Դրամական օգնության քսան դիմումներից տասնչորսին տրվել է դրական լուծում, ընթացքի մեջ է չորսը, երկուսը՝ մերժվել է: Աշխատանքի տեղավորման խնդրանքով ութ դիմումները...

Պարի միջազգային օրը նշվեց տոնական համերգով

Պարի միջազգային օրը նշվեց տոնական համերգով 30.04.2014

Կապանի մշակույթի կենտրոնում ապրիլի 29-ին տոնական մեծ համերգով նշվեց Պարի միջազգային օրը: Միջոցառումը մեկնարկեց մշակույթի կենտրոնի մերձակա հրապարակում, որտեղ ազգային շուրջպար բռնեցին պարային խմբերը, որից հետո, մասնագիտական տոնի առիթով բեմահարթակ բարձրացան և գեղեցիկ կատարումներով ելույթ ունեցան Կապանի արվեստի պետական քոլեջի պարարվեստի բաժնի, արվեստի մանկական դպրոցի, մանակապատանեկան ստեղծագործության և մշակույթի կենտրոնների պարային համույթները՝ ներկայացնելով հայկական և այլ ազգերի պարեր: Տոնի...

 Մարզպետ Վահե Հակոբյանն այսօր Արցախում հանդիպել է <<Երիտասարդական հավաքի>> մասնակիցների հետ

Մարզպետ Վահե Հակոբյանն այսօր Արցախում հանդիպել է <<Երիտասարդական հավաքի>> մասնակիցների հետ 26.04.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Արաքսավան գյուղ, որտեղ հանդիպել է > մասնակիցների հետ: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 700 երիտասարդներ, որոնք ներկայացնում էին Սյունիքը և Արցախը: Արցախի պատվիրակության կազմում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կարևորեց նման հանդիպումներն ու շփումները և առաջարկեց նույն ձևաչափով հանդիպում անցկացնել նաև Սյունիքում:

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը մասնակցել է Գորիսի պետական համալսարանի միջոցառմանը

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը մասնակցել է Գորիսի պետական համալսարանի միջոցառմանը 25.04.2014

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ, Գորիսի պետական համալսարանի(ԳՊՀ) կառավարման խորհրդի նախագահ Վահե Հակոբյանը Գորիսում մասնակցել է ԲՈՒՀ-ի ուսումնական տարվա ավարտական միջոցառմանը: Ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Գորիսի քաղաքապետ Նելսոն. Ոսկանյանը, > ԲԲԸ գործադիր տնօրեն, ԳՊՀ կառավարման խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանը: Միջոցառման ընթացքում ամփոփվել են նաև Գորիս քաղաքի խնդիրների վերհանմանը նվիրված մրցույթի արդյունքները: Մոտ մեկ ամիս առաջ ուսանողների և աշակերտների շրջանում հայտարարվել էր շարադրությունների մրցույթ՝ Գորիս քաղաքի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները խորագրով: Բուհի 39 ուսանող ստացել են կրթաթոշակ, 61 դպրոցական` դրամական աջակցություն: Դրամական աջակցությունը և կրթաթոշակները տրամադրում է > հիմնադրամը՝ > ԲԲԸ-ի համաներդրմամբ: Նախաձեռնությունը նպատակ ունի խրախուսել երիտասարդներին՝ մասնակցել համայնքային խնդիրների լուծմանը: Վերհանված խնդիրների, առաջարկների վերաբերյալ իր տեսակետն արտահայտեց...

 Հարգանքի տուրք մատուցվեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք մատուցվեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին 24.04.2014

Այսօր Սյունիքի մարզային և քաղաքային իշխանությունների, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, կրթական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, մարզի ուժային կառույցների ղեկավարներ ու աշխատակիցներ, ինչպես նաև ուսանողներ, դպրոցականներ, անհատ քաղաքացիներ ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին մարզկենտրոն Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրի Մեծ Եղեռնի զոհերի հուշաքարին: Հուշահամալիրում խնկարկեցին 1915 թվականին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Կայսրությունում զոհ դարձած մեկուկես միլիոն հայորդիների հիշատակը: Ապրիլի 24-ին հիշատակի և ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել նաև մարզի մյուս քաղաքային և մեծ թվով գյուղական համայնքներում:

ՀՀ Սյունիքի մարզպետը ընդունել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղեկալին

ՀՀ Սյունիքի մարզպետը ընդունել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղեկալին 18.04.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ընդունել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին: Հանդիպանը մասնակցում էին նաև Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը և ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Արթուր Հարությունյանը: Քննարկվել են մարզի ՔՊ ղեկավար կազմի՝ ՔՊ համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման, ՔՊ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման, մարզի ՔՊ ուժերի կիրառման գործնական հմտությունների կատարելագործման,զինվորական հրամանատարության հետ փոխհամագործակցության խնդիրների իրականացման ունակությունների, «ՀՀ Սյունիքի մարզի քաղաքացիական պաշտպանության պլան»-ի իրատեսությունը ստուգելու նպատակով անցկացված ՀՀ Սյունիքի մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի հրահանգչա-մեթոդական պարապմունքների և դրանց անցկացման ընթացքում մատուցված նյութերի յուրացման մակարդակին առնվող հարցեր: Մարզպետին ներկայացվել են ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-20 17:50:16