Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վ. Հակոբյանը խորհրդակցություն է անցկացրել Կապանի քաղաքապետարանի անձնակազմի հետ

Մարզպետ Վ. Հակոբյանը խորհրդակցություն է անցկացրել Կապանի քաղաքապետարանի անձնակազմի հետ 18.04.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ապրիլի 17-ին այցելել է Կապանի քաղաքապետարան: Քաղաքապաետարանի նիստերի դահլիճում կայացած խորհրդակցության ժամանակ մարզպետին ներկայացվեց Կապանի քաղաքապետարանի մեկ տարվա կատարած աշխատանքը, ընթացիկ տարվա ծրագրերը եւ քաղաքում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրները: Իր խոսքում Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը նշել է, որ մարզպետարան-քաղաքապետարան համագործակցությունը միշտ եղել է ամուր հիմքերի վրա և քաղաքին առնչվող խնդիրները քննարկվել են մարզպետի հետ, սակայն, հաշվի առնելով, որ համայնքը խոշոր է, խնդիրներն էլ բավականին շատ: Մարզպետը կարևորելով սոցիալական ու անհատական հարցերի տարանջատումը համաքաղաքային խնդիրներից՝ իր խոսքում մասնավորապես նշեց, որ նման ձևաչափով հանդիպումն առաջինն է և առաջարկեց անկաշկանդ մթնոլորտում բարձրացնել այն հարցերն ու առաջարկությունները, որոնք կարող են դառնալ աշխատանքային ծրագրի բաղադրիչներ: Խորհրդակցության...

Հիմնանորոգվել են Կապանի թիվ 13 մանկապարտեզի խմբասենյակը և խոհանոցը

Հիմնանորոգվել են Կապանի թիվ 13 մանկապարտեզի խմբասենյակը և խոհանոցը 18.04.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը մասնակցել է Կապանի թիվ 13 նախակրթարանի նոր խմբասենյակի և խոհանոցի բացման արարողությանը: Ծրագիրը Սյունիքի մարզպետի նախաձեռնությամբ իրականցվել է պետական բյուջեից հատկացված միջոցներով: Կահավորումը համաֆինասավորվել է > փբը-ի և > կազմակերպության կողմից: Վահե Հակոբյանը իր խոսքում նշել է, որ նախակրթարանների համար ունեն նաև այլ ծրագրեր, որոնց շնորհիվ ձգտելու են բոլոր թաղամասերում ունենալ նորոգված մանկապարտեզներ: Խմբասենյակի հիմնանորոգման շնորհիվ թիվ 13 մանկապարտեզում 30-ով ավելացել է սաների թիվը և բացվել են նոր աշխատատեղեր: Եվս 25 երեխա հերթագրված է` մանկապարտեզ հաճախելու համար: Սակայն մյուս խմբասենյակների նորոգումից հետո միայն հնարավոր կլինի թաղամասի բոլոր փոքրիկներին ընդգրկել մանկապարտեզում: Ներկայումս թիվ 13 նախակրթարան հաճախում է 150 երեխա:

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը հանդիպել է ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատարին

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը հանդիպել է ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատարին 18.04.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ապրիլի 17-ին ընդունել է ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին և պրոռեկտոր Սուրեն Աղբալյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես ԲՈՒՀ-ի Կապանի մասնաճյուղի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձան ԲՈՒՀ-ի ավագ դպրոց հիմնելու խնդրին: Վահե Հակոբյանը ողջունելի համարեց բոլոր արդյունավետ գործակցությունները, որոնք ուղղված են կրթության որակի բարձրացմանը և հաջող ծրագրերի իրականացմանը: Մարզպետը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել բոլոր արդյունավետ նախաձեռնություններին:

Մարզպետը ներկա է գտնվել բնակարանամուտի

Մարզպետը ներկա է գտնվել բնակարանամուտի 18.04.2014

Մարզպետ Վահե Հակոբյանը մասնակցել Կապանի հատուկ դպրոցի նախկին սան Նարինե Հարությունյանի բնակարանամուտին: Հաստատության տնօրեն Ռ.Դավթյանը բնակարան գնելու խնդրանքով բազմիցս դիմել էր մի շարք բարերարների: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի, ինչպես նաև > փբը-ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի և Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանի աջակցությամբ հատուկ դպրոցի նախկին սանի համար Կապան քաղաքի Շահումյան փողոցում ձեռք բերվեց մեկ սենյականոց բնակարան: Բնակարանամուտի արարողությանը ներկա էին նաև հովանավորները:

Քննարկվեցին արտակարգ իրավիճակներում բնակչության տարհանման և քաղաքացիական պաշտպանության համակարգի հետ առնչվող հարցեր

Քննարկվեցին արտակարգ իրավիճակներում բնակչության տարհանման և քաղաքացիական պաշտպանության համակարգի հետ առնչվող հարցեր 16.04.2014

ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանի մոտ ապրիլի 15-ին տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզի տարհանման հանձնաժողովի անդամները, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև մարզի քաղաքային համայնքների ղեկավարները: Խորհրդակցությանը ներկա էր նաև ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը: Քննարկվեցին արտակարգ իրավիճակներում բնակչության տարհանման հանձնաժողովի, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության համակարգի աշխատանքների իրականացման և առկա խնդիրներին առնչվող հարցեր: Տրվեցին պարզաբանումներ և հանձնարարականներ արտակարգ իրավիճակներում հաստատված ծրագրերով համապատասխան գործառույթների իրականցման և ծառայությունների մշտական պատրաստվածության վերաբերյալ:

Մարզպետ Վ. Հակոբյանը մասնակցել է ՀՀ ոստիկանության օրվան նվիրված հանդիսությանը

Մարզպետ Վ. Հակոբյանը մասնակցել է ՀՀ ոստիկանության օրվան նվիրված հանդիսությանը 15.04.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր մասնակցել է Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացած ՀՀ ոստիկանության օրվան նվիրված հանդիսությանը: Մինչ միջոցառման մեկնարկը` միջոցառման մասնակիցները թարմ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի ոստիկանության շենքի դիմաց` Արցախյան գոյամարտում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշաքարին: ՀՀ ոստիկանության օրվա կապակցությամբ շնորհավորական խոսք ուղղեցին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վախթանգ Ավագյանը: Շնորհավորելով մարզի ոստիկաններին` ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը իր խոսքում մասնավորապես նշեց. <<Նորանկախ Հայաստանի առաջին իրավապահ կառույցը դարձավ մերօրյա ոստիկանությունը, որը այդ օրերին ոչ միայն զբաղված էր երկրում քաղաքացու անվտանգության ու իրավունքների պահպանմամբ, այլ նաև սահմանների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-20 17:50:16