Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԱՅՑ ԲԱՂԱԲՈՒՐՋ ԵՎ ՎԱՉԱԳԱՆ 27.10.2025
Անցած շաբաթ Կապան համայնքում հերթական շրջայցի օրերից մեկը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն սկսեց Բաղաբուրջի հուշահամալիրում ծաղկադրումով։ Դեպի Բաղաբուրջ ճանապարհին դիտարկվել է «Ազատամարտիկների փողոցից Բաղաբուրջի հուշահամալիր տանող ճանապարհի, հուշահամալիրից Բաղաբուրջ թաղամաս տանող ճանապարհի հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագիրը։ Ծրագրի արժեքը՝ 175,21 մլն դրամ, որում ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 60% կամ 105,12 մլն դրամ։ Օրվա ընթացքում մարզպետը շրջայցի...

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ ԿԱՊԱՆՈՒՄ 25.10.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Սուրեն Քեսեջյանը հոկտեմբերի 24-ին ընդունել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության փոխդեսպան, խորհրդական Յոկո Անազավային և երկրորդ քարտուղար Մեգումի Ջիմբոյին։ Նրանք շնորհակալություն են հայտնել տիկին փոխդեսպանին՝ նախօրեին Կապանում կայացած Ճապոնական ֆիլմերի փառատոնի կապակցությամբ ու պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը մշակութային, կրթական և այլ ծրագրերի համատեքստում։ Հայկ Հարությունյանը խնդրել է նաև...

Նոր հիմնված կառույցների բացում՝ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում 20.10.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը մասնակցել են «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում մարզում նոր հիմնված կառույցների բացմանը և արդեն մեկնարկած ծրագրերի դիտարկմանը։ ————————————————————————— «Բալաք գյուղի սերմարտադրողների և արոտօգտագործողների...

ԱՅՑ ԿԱՊԱՆԻ ԼՀԿ 19.10.2025
Մարզկենտրոնում շրջայցի շրջանակներում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի կանգառը հոկտեմբերի 17-ին Կապանի լեռնահարստացման կոմբինատն էր։ Կապանի ԼՀԿ-ի կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանի, գլխավոր տնօրեն Դավիթ Դանիելյանի, ղեկավար կազմի հետ հանդիպմանը մարզպետը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նշեց, որ համայնքում շրջայցի կարևորագույն կետերից է հանքարդյունաբերական ձեռնարկությունը, որովհետև այն կենսական նշանակություն ունի ոչ միայն Կապանի, այլև մարզի ու...

Քննարկվել ու ամփոփվել են «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության ընթացիկ ծրագրերը 18.10.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 17-ին հանդիպել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին, ՀՀ-ում Չեխիայի, Գերմանիայի, Լատվիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի դեսպաններին, Ֆրանսիայի և Նիդերլանդների առաքելության ղեկավարի տեղակալներին, ինչպես նաև՝ եվրոպական զարգացման գործակալությունների ղեկավարներին։ Հանդիպման մասնակիցները հերթական անգամ քննարկել ու ամփոփել են «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության՝ այժմ ընթացող շուրջ 80 ծրագրերը, խոսել ապագա...

ՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԿԱՊԱՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆ 16.10.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երեկվա այցերն սկսեց Կապանի պոլիկլինիկայից, որի շենքն այժմ նորոգվում է (մինչ պոլիկլինիկայի համար նոր մասնաշենքի կառուցումը) ՀՀ պետբյուջեից հատկացված 120 մլն դրամով։ Հոկտեմբերի 15-ի շրջայցի ընթացում դիտարկված սուբվենցիոն ծրագրերից են․ Կապանի թիվ 9 ՆՈՒՀ-ի շենքի վերակառուցում և տարածքի բարեկարգում։ Ծրագրի արժեքը՝ 292 մլն դրամ, որում պետական ներդրման մասնաբաժինը՝ 80% կամ 233,6 մլն դրամ։ Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի...


