Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

️Սյունիքի մարզպետի աշխատակազմում հյուրընկալվել է ՄԱԿ-ի աշխատանքային խումբը. քննարկվել են գենդերային հավասարությանն առնչվող հարցեր

️Սյունիքի մարզպետի աշխատակազմում հյուրընկալվել է ՄԱԿ-ի աշխատանքային խումբը. քննարկվել են գենդերային հավասարությանն առնչվող հարցեր 21.03.2026

  Մարտի 20-ին մոնիտորինգային այցով Սյունիքի մարզում էր ՄԱԿ-ի՝ կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության դեմ պայքարի հարցերով աշխատանքային խումբը (UN Working Group on Discrimination against Women and Girls): Այցի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են մարզպետին կից գենդերային հարցերով մշտական հանձնաժողովի անդամները և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ներկայացուցիչները։ Հանդիպումը մեկնարկել է Սյունիքի...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ` ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ` ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 09.03.2026

  Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր և դուստրեր Գարնանային այս լուսավոր տոնը՝ Մարտի 8-ը, լավագույն առիթն է ևս մեկ անգամ արժևորելու ձեր անփոխարինելի ներկայությունը մեր կյանքում և արտահայտելու մեր ջերմ երախտագիտությունն ու հարգանքը։ Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ ձեր քնքշությունն ու հմայքը խորհրդանշող այս գեղեցիկ օրվա՝ Կանանց տոնի առթիվ։ Դուք, հիրավի, մեր ավանդույթների պահապանն եք, ազգային ինքնության ամուր հենասյունը: Ձեր անսպառ հոգատարությամբ են ամրանում...

Սյունիքում նախատեսվում է ուսումնասիրել 55 բնակավայրի ջրամատակարարման համակարգերը և մշակել իրագործելի ջրամատակարարման նախագծեր

Սյունիքում նախատեսվում է ուսումնասիրել 55 բնակավայրի ջրամատակարարման համակարգերը և մշակել իրագործելի ջրամատակարարման նախագծեր 07.03.2026

  Սյունիքի մարզպետի խորհրդականներ Կարեն Բալյանը և Նվարդ Հարությունյանը հանդիպում ու քննարկում են ունեցել «Հայաստան․ Դիմակայուն Սյունիք» ծրագրի ջրամատակարարման բաղադրիչով ՀՀ Ջրային կոմիտեի խորհրդատու «Ջինջ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ։ Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության արդյունքում նախատեսվում է Սյունիքի մարզում ուսումնասիրել 55 բնակավայրի ջրամատակարարման համակարգերը և մշակել իրագործելի...

ԵՎՍ ԻՆԸ ԴՊՐՈՑ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԻԱՑԱՎ  «Վերափոխվող դպրոցական սնունդ՝ հիմնված տեղական արտադրանքի վրա» ԾՐԱԳՐԻՆ

ԵՎՍ ԻՆԸ ԴՊՐՈՑ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԻԱՑԱՎ «Վերափոխվող դպրոցական սնունդ՝ հիմնված տեղական արտադրանքի վրա» ԾՐԱԳՐԻՆ 05.03.2026

  ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի և Սյունիքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ Աճանանի միջնակարգ դպրոցում կազմակերպեց միջոցառում՝ նվիրված «Վերափոխվող դպրոցական սնունդ՝ հիմնված տեղական արտադրանքի վրա» ծրագրի հաջորդ փուլի մեկնարկին: Այս փուլում ծրագրի ծածկույթը կընդլայնվի՝ ներառելով մարզի ևս 9 դպրոց։ Ծրագիրը կապում է դպրոցական սնունդը...

 ԱՎԵՏԻՍ

ԱՎԵՏԻՍ 02.03.2026

  Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2026թ․ փետրվար ամսին ծնվել է 72 երեխա՝ 43 տղա, 29 աղջիկ -Կապանի ԲԿ-ում՝ 24, -Գորիսի ԲԿ-ում՝ 33, -Սիսիանի ԲԿ-ում՝ 14, -Մեղրու ՏԲԿ-ում՝ 1 երեխա։

ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԲՄԿ՝ ԿՈՌՆԻՁՈՐՈՒՄ

ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԲՄԿ՝ ԿՈՌՆԻՁՈՐՈՒՄ 02.03.2026

  Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղում ավարտին են մոտենում նոր մոդուլային բուժակ-մանկաբարձական կետի ձևավորման աշխատանքները։ Այս պահին արդեն՝ շենքի կառուցումից հետո, ընթանում է կահավորման և բժշկական գույքի տեղադրման գործընթացը։ Նախկին՝ մասնավոր տան մեջ տեղակայված բուժկետը տեղափոխվում է հատուկ կառուցված, հարմարավետ ու ժամանակակից շենք, և առաջնային բուժօգնությունն արդեն հասանելի կլինի նոր պայմաններում։ Ծրագիրն իրականացվում է Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Կարմիր խաչի միջազգային...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-05 17:52:33