Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի գիտություն 16.07.2013

2013 թվականի հուլիսի 18-ին ժամը 12-ին  ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի <<Մարզպետարան>>բաժնի <<Մարզխորհրդի նիստեր>> ենթաբաժնում:  

Վահե Հակոբյանը հանդիպեց Քաջարանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ

Վահե Հակոբյանը հանդիպեց Քաջարանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ 16.07.2013

Հուլիսի 15-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպում ունեցավ Քաջարանի քաղաքապետարանի աշխատակազմի և քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների մի շարք ղեկավարների հետ: Շնորհակալություն հայտնելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ հնչած բարեմաղթանքների համար՝ մարզպետ Վ. Հակոբյանը նշեց, որ յուրաքանչյուրի բարեխիղճ աշխատանքը և պարտականությունների կատարումը կնպաստի ինչպես քաղաքի, այնպես էլ տարածաշրջանի բարեկեցությանը և զարգացմանը: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվեցին Քաջարանի 55...

Սյունիքի մարզպետն անցկացրեց առաջին աշխատանքային խորհրդակցությունը 12.07.2013

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մոտ այսօր տեղի ունեցավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Առաջին խորհրդակցությունն ուներ ոչ միայն ճանաչողական բնույթ, այլև որոշակիորեն նախանշվեցին առաջիկա անելիքները: Մարզպետը կարևորեց մինչ այժմ կատարված աշխատանքները և ընդգծեց դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ հասցնելով դրանք որակական...

Սյունիքի նորաշանակ մարզպետը ներկայացվեց մարզպետարանի աշխատակազմին 11.07.2013

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանն այսօր` հուլիսի 11-ին, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, մարզի քաղաքային համայնքների, ինչպես նաև հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումների, պետական և ուժային կառույցների ղեկավարներին ներկայացրեց ՀՀ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին: Շնորհավորելով նորանշանակ մարզպետին՝ Վաչե Տերտերյանը նշեց, որ գրեթե բոլոր ներկաները լավ ճանաչում են նրան, որը վայելում է սյունեցու հարգանքն ու վստահությունը: Ընդգծելով վերջինիս...

Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ 10.07.2013

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվել է Վահե Հակոբյանը: Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանին ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու առաջարկը արել էր ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը` հուլիսի 4-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում:  

Քաղաքացիների ընդունելություն Սյունիքի մարզպետարանում 29.06.2013

Հուլիսի 29-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Հերթագրված 95 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 63-ը: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քառասուներկու, աշխատանքի տեղավորման տասնինը, նպաստ հատկացնելու համար՝ երկու քաղաքացի: Դրամական օգնության քառասուներկու դիմումներից երեսունինին տրվել է դրական լուծում, երեքը մերժվել է: Աշխատանքի տեղավորման խնդրանքով տասնինը քաղաքացիների դիմումները վերցվել են հաշվառման:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15