Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում 25.02.2013

Փետրվարի 25-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կատարել է քաղաքացիների հերթական ընդունելություն։ Հերթագրված 99 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 35 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քսանվեց, աշխատանքի տեղավորման՝ հինգ, շենքի վթարայնության խնդրով՝ չորս քաղաքացիներ: Դրամական օգնության քսանվեց դիմումներից 24-ին տրվել է դրական լուծում, երկուսը մերժվել է: Աշխատանքի տեղավորման հարցով դիմած հինգ քաղաքացիների դիմումները վերցվել են...

Ի գիտություն 25.02.2013

2013 թվականի փետրվարի 27-ին, ժամը 14.00-ին, ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստը: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի` “Մարզպետարան” բաժնի "Մարզխորհրդի նիստեր" ենթաբաժնում:

Վերաբացվում են Կապանի տրիկոտաժի ֆաբրիկայի արտադրամասերը 15.02.2013

Փետրվարի 15-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այցելեց Կապանի "Սոնատեքս" ՓԲԸ տրիկոտաժի արտադրական ֆաբրիկա: Մարզպետը գործարանում ծանոթացավ արտադրական հնարավորություններին, տեխնիկական սարքավորումներին, այնուհետև աշխատանքային քննարկում ունեցավ գործարանի տնօրինության հետ: "Սոնատեքս" ՓԲԸ խորհրդի նախագահ Դերենիկ Մարգարյանի և գործադիր տնօրեն Արմեն Մարգարյանի ուղեկցությամբ մարզպետը շրջայց կատարեց գործարանի արտադրամասերում, մոտիկից ծանոթացավ ձեռնարկության արտադրանքին,...

Ավարտվեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը 12.02.2013

2013 թվականի փետրվարի 5-ից 8-ը ներառյալ մարզի չորս տարածաշրջաններում անցկացվեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը, որին մասնակցեց 2455 աշակերտ` Կապանից` 826, Գորիսից` 649, Սիսիանից` 780, Մեղրիից` 200: Օլիմպիադան նախատեսված 16 առարկաներից անցկացվեց միայն 15-ից: Աստղագիտությունից հայտ ներկայացրել էր միայն Կապանի թիվ 2 ավագ դպրոցը: Այս տարի նույնպես մաթեմատիկայի օլիմպիադան անցկացվեց համացանցով: Ընթացքի մեջ են մարզային օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքները, որոնք...

Սյունիքում շարունակվում են հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումները 11.02.2013

Հայոց բանակի կազմավորման 21-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են Սյունիքում: Հերթական միջոցառմանը մասնակցելու նպատակով փետրվարի 10-ին Սիսիան էր ժամանել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Մինչ միջոցառման սկիզբը Սիսիանի Արցախյան ազատամարտի զոհերի պանթեոնում հոգևորականները հոգեհանգստի կարգ կատարեցին, որից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, բարձրաստիճան զինվորականներ, հանրապետական գործադիր մարմինների, զինված ուժերի մարզային...

Պարզաբանում. Սյունիքի մարզում արոտավայրերի վարձակալման մասին 06.02.2013

ՀՀ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի միջև իրավական հետևանք առաջացնող որևէ համաձայնագիր կնքված չէ: "Էկոլուր" ՀԿ-ի կողմից հրապարակված փաստաթղթերը, ըստ էության, երկու պատվիրակությունների հանդիպման արդյունքների արձանագրությունն են, որոնք անվանվել են "Համաձայնագիր": Փաստաթղթերում ընդամենն արձանագրվել են կողմերի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ու քննարկված հարցերի վերաբերյալ մոտեցումներն ու առաջարկությունները: "Համաձայնագիր" կոչվող...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11