Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 04.03.2015
Փետրվարի 4-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին 2014թ. կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ 24.02.2015
Փետրվարի 23-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Մարզպետը ընդունել է 103 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր յոթանասուներեք, աշխատանքի տեղավորման՝ քսանմեկ, պետպատվերի շրջանակներում բուժման՝ երեք, առողջարանային ուղեգիր հատկացնելու՝ երկու, բնակարանով ապահովելու՝ երեք և տնամերձի սեփականաշնորհման հարցով՝ մեկ քաղաքացի:

ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 18.02.2015
Սույն թվականի փետրվարի 17-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Կապանի տարածաշրջանի դպրոցների տնօրենների խորհրդակցություն: Նիստը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Խորհրդակցությանը հրավիրված էին նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզիկական կուլտուրայի և նախնական զինվորական պատրաստություն առարկաների ուսուցիչներ:

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՅՑԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ 12.02.2015
Փետրվարի 11-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդիպեց աշխատանքային այցով մարզ ժամանած ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանի հետ: Այցի առաջին կանգառը Խնձորեսկ գյուղական համայնքում էր, որտեղ կայացավ նորակառույց անասնաբուժական կենտրոնի բացումը:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ 02.02.2015
Հունվարի 26-ին և 29-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։