Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզում սպասվում է ցրտահարություն 22.10.2013

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության <<Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն>> ՊՈԱԿ Սյունիքի մարզային ծառայությունը տեղեկացնում է, որ 2013 թվականի հոկտեմբերի 25-ին Սյունիքի մարզի տարածքով կանցնեն սառը հոսանքներ, որի հետևանքով գիշերը սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում՝ մինչև -1°C ցուրտ:  

Ի գիտություն 18.10.2013

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի՝  2013-2014 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատություննների առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 3-ը է, իսկ երկրոդից մինչև 12-րդ դասարանների սովորողների համար՝ հոկտեմբերի 21-ից մինչև 27-ը ներառյալ:  

Պարզաբանում ,,Չորրորդ իշխանություն,, թերթի հրապարակման վերաբերյալ 17.10.2013

,,Չորրորդ իշխանություն,, թերթի 17.10.2013թ. համարում հրապարակված և այլ լրատվամիջոցներում շրջանառվող ,,Սյունիքի մարզի դպրոցներում 500-ական դրամ պահանջում են անվճար սնունդ գնելու համար,, տեղեկատվությունը էապես աղավաղված է ներկայացնում Սիսիանի դպրոցներում, մասնավորապես, N 4 հիմնական դպրոցում երեխաների սննդի կազմակերպման հետ կապված խնդիրը: Բանն այն է, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխային ծրագրի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող ,,Դպրոցական...

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարին 11.10.2013

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հոկտեմբերի 11-ին ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիրվիթին: Ողջունելով հյուրին՝ մարզպետ Վ. Հակոբյանը կարևորեց ինչպես փախստականների խնդիրների, այնպեսև գործունեության այլ ոլորտներին առնչվող ՄԱԿ-ի միջոցով մարզի տարածքում իրականացվող ծրագրերը: Վստահություն հայտնվեց, որ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որը ՄԱԿ-ը իրականացնում է նաև Սյունիքի մարզում,...

Մարզպետ Վ. Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխաների պաշտպանության ծրագրերի ներկայացուցիչներին 11.10.2013

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխաների պաշտպանության ծրագրերի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության որդեգրած երեխաների իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրով մանկատներում, հատուկ դպրոցներում, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում երեխաների թվի նվազեցման, այդ հաստատությունների, երեխաների հոսքի կանխարգելման, ինչպես նաև հատուկ հաստատությունների...

Լսողական սարքեր և պրոթեզներ՝ սյունեցի հաշմանդամներին 09.10.2013

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ մարզի տարածքային սոցիալական ծառայություններ նախապես դիմած հաշմանդամներ և ծերեր ստացան լսողական սարքեր և օրթոպեդ պարագաներ: Հոկտեմբերի 9-ին Կապանի, Սիսիանի և Գորիսի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում բաշխվեցին այդ պարագաները: <<Պրոթեզաօրթոպեդիկ>> բաց բաժնետիրական ընկերության 4 աշխատակիցներ, որոնք մարզ են ժամանել մարզպետ Վ. Հակոբյանի հրավերով, իրենց հետ բերել էին 75 լսողական սարք, 25...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-03 12:43:06