Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ 11.04.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել Սյունիք այցի համար ու կարևորել Ֆրանսիայի դեսպանատան, ինչպես նաև ֆրանսիական տարբեր կառույցների հետ մարզի համագործակցությունը։ Հանդիման ընթացքում կողմերը խոսել են համատեղ իրականացվող ծրագրերի, Սյունիքի ու Օվերնյ-Ռոն-Ալպի միջև ապակենտրոնացված համագործակցության, տարածաշրջանի անվտանգային իրավիճակի ու այլ հարցերի մասին,...

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆԲ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ 10.04.2024
Ապրիլի 10-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, խորհրդականներ Սուրեն Քեսեջյանն ու Նվարդ Հարությունյանն աշխատանքային հանդիպում են ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) «Հանրային հատվածի արևելյան վարկավորման գործառնություններ ԵՄ հարևան երկրներում» վարչության ավագ վարկային մասնագետ Ստեֆանի Գիհարդ-Բրենդի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում ԵՆԲ-ի կողմից...

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ 05.04.2024
Սյունիքի մարզպետի աշխատակազմում երեկ կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզի համայնքների ղեկավարները, տեսչական մարմնի մարզային կառույցի ղեկավարն ու մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ։ Հանդիպման նպատակն էր տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ տեղում քննարկել տեսչական մարմնի պատասխանատվության տիրույթում գտնվող ոլորտների հետ կապված...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ԱԺ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ 04.04.2024
Ապրիլի 3-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմում կայացավ հանդիպում, որին մասնակցում էին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը ու նաև սյունեցի պատգամավորներ, Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ։ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց...

ԲԱՑՕԹՅԱ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ ԱԳԱՐԱԿՈՒՄ 01.04.2024
Մարտի 30-ին Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի կենտրոնական հրապարակում կայացավ «Նեմրա» և «Լավ էլի» խմբերի համերգը, որը նվիրված էր կանանց միամսյակին․ համերգն իրականություն դարձավ Սյունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ ու կազմակերպմամբ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ինչպես նաև Մեղրիի համայնքապետարանի աջակցությամբ։

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՏԵՂՈՒՄ 26.03.2024
Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը մարտի 20-ին Տեղ համայնքում կազմակերպել էր մշակութային միջոցառում՝ նվիրված կանանց միամսյակին։ Միջոցառմանը մասնակցեց Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը, որը հանդես եկավ «Կարուսել» ներկայացմամբ: Համերգային ծրագրով ելույթ ունեցան Սիսիանի՝ Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթը, Գորիսի «Սյունիք» պարային խումբը և անհատ...