Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ 22.03.2023

Տեղեկացնում ենք, որ մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։ Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ 22.03.2023

  Շարունակվում են սուբվենցիոն ծրագրերի հետ կապված հանդիպումները մարզի համայնքապետարանների հետ։ Մարտի 21-ին մարզպետարանում նման քննարկում է կայացել Տաթևի համայնքային իշխանությունների մասնակցությամբ։ Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը, օգնական Սուրեն Քեսեջյանն ու սուբվենցիոն ծրագրերի գործընթացներում ընդգրկված համապատասխան մասնագետները նրանց հետ քննարկել են 2022-ից դեռևս չավարտված ծրագրերի, ինչպես նաև 2023-ին հաստատված ու ընթացքի մեջ գտնվող հայտերին առնչվող հարցեր։...

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է  ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ 21.03.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 20-ին ընդունել է «Մարդը կարիքի մեջ» (PIN) կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցին։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Գործընկերություն Սյունիքի համար․ ընդլայնված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը, որը մեկնարկել է փետրվարից ու կտևի 36 ամիս։ Այն իրականացնում է PIN-ը՝ «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի և «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հետ գործընկերությամբ՝...

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ 21.03.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։ Քննարկվել են «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում Սյունիքում մեկնարկած ծրագրի իրականացմանն առնչվող ու այդ համատեքստում մարզպետարանի հետ համագործակցության հարցեր։ Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» նպատակն է նպաստել մարզում...

ՆՈՐ ՈՐԱԿ՝ ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՆՈՐ ՈՐԱԿ՝ ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 20.03.2023

Այսօր համագործակցության հուշագիր է կնքվել Սյունիքի մարզպետարանի և «Ապառաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ու «Լիճքվազ» փակ բաժնետիրական ընկերությունների միջև․ այն ստորագրել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու «Լիճքվազ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանը։

ԲԱՑՎԵՑ ՄԵՂՐՈՒ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ

ԲԱՑՎԵՑ ՄԵՂՐՈՒ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ 17.03.2023

  Այսօր հանդիսավորությամբ իր դռները բացեց Մեղրու հիմնանորոգված մանկապարտեզը։ Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը` դստեր հետ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը, համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։ Մանկապարտեզի սաների կողմից Մեղրու ավանդական քաղցրեղենով հյուրերին դիմավորելուց հետո օրհնության խոսք ասաց Մեղրու հոգևոր հովիվ Տեր Ռաֆայել քահանա...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:20:30