Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքում միջպետական ճանապարհներն անցանելի են 10.02.2012

Սյունիքի մարզի համարյա ողջ տարածքում ձյան տեղումները շարունակվում են: Անցանելի են Երևան-Մեղրի միջպետական ճանապարհները, սակայն ձնաբքի պատճառով դժվարանցանելի է Մեղրիի լեռնանքի հատվածը: Այստեղ գիշերվանից սկսված ուժեղ ձնաբուքը շարունակվում է, տեսանելիությունը խիստ ցածր է նորմայից: Այս գիշեր ձնաբքի պատճառով փակվել էր մայրուղու Սիսիանի հատվածը` «Սյունիքի դարպասներ» կոչվող վայրում: Ժամը 04.20-ի սահմաններում այստեղ ձյան տակ են մնացել 4 ավտոմեքենաներ, որոնց հաջողվել է դուրս գալ միայն...

Քաղաքացիների ընդունելություն Գորիսի տարածաշրջանում 10.02.2012

2012թ. փետրվարի 10-ին Գորիսի տարածաշրջանում, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կատարել է քաղաքացիների հերթական ընդունելություն։ Ընդունելության համար նախապես դիմել էր 54 քաղաքացի, մասնակցեց 50-ը: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 19, աշխատանքի տեղավորման՝ 10, նպաստի և կենսաթոշակի հարցով՝ 8, բնակարան հատկացնելու հարցով՝ 5, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու խնդրանքով՝4, բնակարանի գազաֆիկացման խնդրանքով՝2, աշխատավարձը վերականգնելու խնդրանքով՝ 1,...

Խրախուսանք ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի աշխատակցին 07.02.2012

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Գրիշա Խաչատրյանը համակարգի ներդրման, կայացման և զարգացման ժամանակահատվածում կատարած անբասիր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից 2012 թվականի...

Հայտարարություն 07.02.2012

ՀՀ Սյունիքի մարզպետին վերագրվող հեռախոսային հարցազրույցի ստահոդության վերաբերյալ ս.թ. փետրվարի 6-ին արդեն իսկ ներկայացրել ենք մեր պարզաբանումը՝ «Մի չկայացած հարցազրույցի մասին» վերտառությամբ, որն ուղարկվել է «1in.am» էլեկտրոնային կայքի խմբագրությանը։ Սակայն, հակառակ մամուլի մասին հայաստանյան օրենսդրության պահանջների, այդ լրատվամիջոցը ոչ միայն հրաժարվել է հրապարակել մեր հերքումը, այլև, «հարցազրույցի» հավաստիությունը հիմնավորելու համար, իր կայքում տեղադրել է...

Պատվավոր կոչում` սյունեցի գեներալներին 06.02.2012

Կապանում Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի առթիվ նախօրեին մեծարվել են ծնունդով սյունեցիներ գեներալ-լեյտենատ Մուրազ Սարգսյանը և գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը: «Սյունեցիների ու իմ անունից շնորհավորում եմ ձեզ ձեր անցած 20-ամյա ճանապարհի համար: Դուք պատերազմի ծանր օրերին կարողացել եք անել ամեն ինչ ու մեծ զինվորականի փորձն եք փոխանցել մեր բանակին: Ձեզ և Ձեր զինվորական ընկերների շնորհիվ մենք այսօր ունենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: Եղեք առողջ` միշտ մեր բանակի կողքին»,-...

Մի չկայացած հարցազրույցի մասին 06.02.2012

“Առաջին լրատվական” էլեկտրոնային կայքում փետրվարի 3-ի “Սյունիքի մարզպետը լրագրողին սպիտակ ներքնաշորով զրույցի է հրավիրել” հրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որևէ հեռախոսազրույց չի ունեցել Լոս Անջելեսում հրատարակվող “Ժամանակ” օրաթերթի և “Առաջին լրատվական”-ի թղթակցի հետ: Էթիկայի առումով էժանագին, իսկ լրագրողական տեսանկյունից` պրոֆեսիոնալիզմից զուրկ նյութը ամբողջությամբ կեղծիք է և ինչ-որ մեկի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50