Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

"Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ գլխավոր տնօրենի այցը Սյունիքի մարզ 13.06.2013

Աշխատանքային այցով մարզում էր գտնվում "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը՝ աշխատանքային խմբի ուղեկցությամբ: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ոլորտում իրականացվող ծրագրերի կատարման ընթացքին և հանրությանն ու տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին իրազեկելու մարզի բնակավայրերի խմելու ջրի մատակարարման բարելավման ուղղությամբ նախատեսվող ծրագրերի մասին: Նշված համատեքստում հանդիպումներ տեղի ունեցան Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Ագարակ քաղաքային...

Հորդառատ անձրև և կարկուտ Մեղրիի տարածաշրջանում 10.06.2013

2013 թվականի հունիսի 8-ի՝ լույս 9-ի գիշերը, ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի Շվանիձոր, Ալվանք և Նռնաձոր համայնքներում տեղացած աննախադեպ հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով տուժել է Արաքսամերձ գոտում գտնվող գյուղացիական տնտեսությունների ցանքատարածությունների մի մասը և մասնակի վնասվել այդ հատվածում գտնվող զեյթունի, նռան և ծիրանի այգիները: Դժվարանցանելի են դարձել համայնքային ենթակայության ճանապարհների առանձին հատվածներ: Համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով հունիսի 9-ի առավոտյան...

Վաչե Տերտերյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Սյունիքի մարզպետարանում 07.06.2013

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Սյունիքի մարզպետարանում` աշխատակազմի, մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Վ. Տերտերյանը տեղեկացրեց, որ Սյունիքի մարզպետի պարտականությունները ժամանակավորապես կիրականացնի փոխմարզպետ Արա Դոլունցը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզում իրականացվող ծրագրերի, մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին վերաբերող հարցեր: Մասնավորապես նշվեց, որ 2013թ....

Կապանում տեղի ունեցավ ,,Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում,, հանրային քննարկում-խորհրդակցությունը

Կապանում տեղի ունեցավ ,,Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում,, հանրային քննարկում-խորհրդակցությունը 07.06.2013

Կապանում տեղի ունեցավ ,,Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում,, հանրային քննարկում-խորհրդակցությունը, որը կազմակերպել էր ՀՀ կառավարության աշխատակազմի ««Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը՝ «ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի» աջակցությամբ: «Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցությունը ուղղված է Երևանից դուրս բնակվող շահառուներին: Միջոցառման...

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հայտարարությունը 03.06.2013

Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում և Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները:

Արցախի Հանրապետության Նախագահի այցը Սյունիքի մարզ 01.06.2013

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին աշխատանքային այցով ժամանել է ՀՀ Սյունիքի մարզ: Բակո Սահակյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և ծանոթացել նրա աշխատանքներին: Նույն օրը երկրի ղեկավարը Կապան մարզկենտրոնում ծաղիկներ է դրել Գարեգին Նժդեհի հուշարձանին: Այնուհետև երկրի ղեկավարն այցելել է տեղի կաթի և մսի վերամշակման գործարան, ծանոթացել արտադրական գործընթացին: Նախագահ Սահակյանը նշել է, որ Սյունիքի մարզն ունի արդյունաբերության զարգացման մեծ փորձ և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-11 17:22:10