Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողի մասնագիտական տոնի առթիվ 21.06.2012

Հարգելի բուժաշխատողներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Այս տոնը իրավամբ բարի ավանդույթ է դարձել մեզանում և հնարավորություն է տալիս արժևորել բուժաշխատողի դերն ու նշանակությունը: Բոլոր ժամանակներում մեր ժողովուրդը խորին հարգանքով ու ակնածանքով է վերաբերվել բժշկի մասնագիտությանը: Սիրելի բուժաշխատողներ, հավատարիմ մնալով Հիպոկրատի ձեր երդմանը, դուք միշտ արժանիորեն եք կատարել ձեր աշխատանքը, խորապես համոզված լինելով, որ հենց դրանից է մեծապես կախված կյանքում ամենակարևորը`...

ՀՀ Սյունիքի մարզպետը հանդիպեց Մեղրիի սահմանապահ զինվորների հետ 20.06.2012

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հունիսի 20-ին այցելեց ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանում տեղակայված սահմանապահ զորամասեր, հանդիպեց  սահմանին հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, հետաքրքրվեց նրանց առօրյայով: Մարզպետի այցի հիմնական նպատակը զինվորներին տեսակցելն էր, որպես նախկին զինվորականի, նրանց հետ շփվելը և պայմաններին ծանոթանալը: “Բավականին նորմալ են պայմանները մեր զորամասերում և ամենակարեւորը` զինվորի մարտական ոգին տեղն է: Նրանք իսկապես պատրաստ են...

Հանդիպումներ Մեղրիի տարածաշրջանի համայնքներում 20.06.2012

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ շարունակում է այցելություններ կատարել մարզի համայնքներ: Հերթական տարածաշրջանային այցը հունիսի 20-ին Մեղրիի տարածաշրջանի քաղաքային և գյուղական համայնքներ էին: Մեղրի և Ագարակ քաղաքային համայնքներում մարզպետը ծանոթացավ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված միջոցներով իրականացվող աշխատանքների ընթացքին, մասնավորապես ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման, բարեկարգման,...

Մարզում սկսվել են հիմնանորոգման աշխատանքները 19.06.2012

Կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված գումարներով Սյունիքում սկսվել են հիմնանորոգման աշխատանքներ: Սյունիքի մարզի համայնքներում առկա հրատապ խնդիրները լուծելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից մարզպետարանին տրամադրվել է 720 մլն դրամ: Մինչ այդ, ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի առաջարկությամբ ուսումնասիրվել էին մարզի համայնքներում առկա առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, և դրանք ներկայացվել էին կառավարությանը: Հատկացված գումարներով նախատեսվում է իրականացնել ասֆալտապատման...

Հանդիպումներ Գորիսի տարածաշրջանի համայնքներում 18.06.2012

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ հերթական այցելություններ կատարեց Գորիսի տարածաշրջանի գյուղական համայնքներ: Միայն հունիսի 14-ին և 15-ին նրանք եղան տարածաշրջանի քսան համայնքներում: Մարզպետը հանդիպումներ ունեցավ համայնքների ղեկավարների և բնակիչների հետ, որոնք բարձրացրեցին իրենց հուզող խնդիրները` համայնքային նշանակության տարաբնույթ հարցեր` ճանապարհների, գազաֆիկացման, ոռոգման ջրի, գյուղատնտեսական, մշակութային...

Ստորագրվեց համաձայնագիր` Սիսիանի և Գորիսի շրջանների գյուղական համայնքների աջակցության ծրագրի վերաբերյալ 13.06.2012

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Ա. Դոլունցը և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության Հարավային Կովկասում տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռ. Շոխը ստորագրեցին համաձայնագիր` Սիսիանի և Գորիսի շրջանների գյուղական համայնքների աջակցության ծրագրի երրորդ փուլի վերաբերյալ: Ծրագիրն իրականացվում է 40 գյուղական համայնքներում և ուղղված է անասնապահության ոլորտի զարգացմանը,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 17:27:01