Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հարցազրույցը <<Առավոտ>> օրաթերթին 10.02.2014
Սյունիքի մարզպետ. «Մեղրու տարածաշրջանի ժողովրդի մտահոգությունն արդարացի է» -Պարո՛ն մարզպետ, դեռեւս անցյալ տարի մեղրեցիները դիմել էին ձեզ՝ իրենց մտահոգությունը հայտնելով Մեղրու տարածաշրջանում նոր հանքավայրերի հնարավոր շահագործման եւ դրա հետեւանքով տարածաշրջանին սպառնացող աղետալի հետեւանքների մասին: Ի՞նչ ընթացք է ստացել մեղրեցիների դիմումը: -Իհարկե, Մեղրու տարածաշրջանի ժողովրդի մտահոգությունն արդարացի է, բայց ներդրողների հետ ունեցած մեր հանդիպումները եւ մեր պետության...

Սիսիանցի վոլեյբոլիստուհիները կմասնակցեն Պորտուգալիայում կայանալիք աշխարհի առաջնության մրցումներին 09.02.2014
ՀՀ և ՀԿԳՆ մարզական խաղերի 22 ամյակներին նվիրված վոլեյբոլի հանրապետական եզրափակիչ առաջնությունում Սիսիանի ավագ դպրոցի վոլեյբոլի թիմը անցյալ տարի Վանաձորում անցկացված մրցումների ժամանակ նվաճել էր առաջին տեղը՝ դառնալով դպրոցականների առաջնության չեմպիոն և իրավունք նվաճել մասնակցելու այս տարվա ապրիլին Պորտուգալիայում կայանալիք աշխարհի առաջնության մրցումներին: Հավաքականը կհամալրվի Հայաստանի դպրոցների լավագույն վոլեյբոլիստուհիներից, որի կազմում ընդգրկված են նաև Սիսիանի ավագ դպրոցի 8 աշակերտներ,...

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունեց "Հայջրմուղկոյուղի" ՓԲ ընկերության տնօրեն Պատրիկ Լորենին: Հանդիպմանը ներկա էին նաև մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, մարզպետի տեղակալը,մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետը և <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲ ընկերության <<Հարավային մասնաճյուղ>>-ի տնօրենը: Քննարկվեցին ընկերության սպասարկման տարածքում գտնվող համայնքներում ջրամատակարարման և ջրահեռացման իրավիճակին վերաբերող հարցեր:...

Մարզպետ Վ. Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն 04.02.2014
Փետրվարի 1-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցել է 46 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քսանութ, աշխատանքի տեղավորման՝ տասնվեց, պետպատվերի շրջանակներում բուժման համար աջակցության և բնակարանի վթարայնության մասին՝ երկու քաղաքացի: Դրամական օգնության քսանութ դիմումներից տասնյոթին տրվել է դրական լուծում, իննը մերժվել է, ընթացքի մեջ է երկուսը: Աշխատանքի տեղավորման խնդրանքով տասնվեց...

Փոխվարչապետն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր 03.02.2014
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցն սկսեց Սիսիանի տարածաշրջանից: Գորայք համայնքում փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներ Վահե Հակոբյանի ու Էդգար Ղազարյանի, Ջերմուկի և Գորայք համայնքների ղեկավարների, ինչպես նաև «Գեոթիմ» ընկերության պատասխանատուների մասնակցությամբ: Ներկայացվեցին ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթի շրջանակում Գորայք, Ջերմուկ, Գնդեվազ և...

Սյունիքում կմեկնարկի դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլը 01.02.2014
Փետրվարի 4-ից 7-ը Սյունիքի մարզի 4 տարածաշրջաններում կանցկացվի հանրապետական առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը, որին կմասնակցեն մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2320 աշակերտ: Սահմանված կարգով ձևավորվել են առարկայական օլիմպիադաների հանձնաժողովի կազմերը, իսկ տեքստերի կազմման աշխատանքներին ներգրավվել են մարզի բոլոր տարածաշրջանների հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներ: Փետրվարի 4-ին մարզի օլիմպիականները կմրցեն <<Պատմություն>>,...