Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքի մարզում շարունակվում է ազոտական պարարտանյութի և դիզվառելիքի հատկացման գործընթացը 12.04.2013
ՀՀ կառավարության աջակցությամբ «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցություն» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի համայնքներում շարունակվում է ազոտական պարարտանյութի և դիզվառելիքի տրամադրման գործընթացը: Ծրագրի շրջանակներում 2013թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով մարզին հատկացված 2000 տոննա պարարտանյութից արդեն համայնքներ է ներկրվել 840 տոննան: «ՀՀ հողօգտագործողներին...
Մեկնարկեց «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության տարածքային փուլը 11.04.2013
Կապանում մեկնարկեց «Ազգային ժողովի գավաթի» խաղարկությունը: Երկօրյա մրցումների տարածքային փուլին այս տարի մասնակցում էին Կապանի տարածաշրաջանի 10 դպրոցների առաջինից վեցերորդ դասարանի աշակերտները: Երեխաները մրցում էին տեղից թռիչք երկարություն, հեռացատկ, փոխանցումավազք, 30մ և 60մ վազք, թենիսի գնդակի նետում և ձգում մարզաձևերում: Մրցումներն անցկավեցին Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի մարզահրապարակում: Ընդհանուր թիմային հաշվարկով առաջին տեղեր զբաղեցրին Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի...
Սյունիքի մարզի համայնքների բյուջեներով նախատեսված 233145.5 հազ. դրամ սեփական եկամուտների դիմաց ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ փաստացի հավաքագրվել է 251707.9 հազ.դրամ, կամ նախատեսվածի 108.0%, աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 10641.2 հազ.դրամ: Հողի հարկի գծով նախատեսված 35718.5 հազ. դրամի դիմաց փաստացի հավաքագրումը կազմում է 25939.7 հազ.դրամ, աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 11487.6 հազ. դրամ: Գույքահարկի գծով նախատեսված 45984.4 հազ. դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 77834.6...
Սյունիքի մարզպետը պարգևատրեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի հաղթողներին 04.04.2013
Այսօր Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի հաղթողների պարգևատրման արարողությունը: Ողջունելով ներկաներին, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհավորեց աշակերտներին և իր խոսքում մասնավորապես նշեց. "Օրը բոլորի համար նշանակալի և տոնական է: Սիրելի դպրոցականներ, դուք եք մեր ապագան կերտողները, իսկ այդ ապագան, վստահ եմ, ձեր շնորհիվ պետք է ավելի լավը լինի: Այս հաջողությունը նաև մեր ուսուցիչներինն է, քանի որ նրանց նվիրումի շնորհիվ է, որ...
Միջոցառում՝ նվիրված թատրոնի օրվան 30.03.2013
Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ մարտի 30-ին Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության ամենամյա "Արտավազդ" մրցանակաբաշխության մրցանակակիրների հետ հանդիպում-երեկո: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Հայաստանի թատերական գործիչների միության անդամներ, մշակութային-հասարակական գործիչներ, թատերական արվեստի ներկայացուցիչներ, հյուրեր: ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը Թատրոնի...
«Գարեգին Նժդեհ» ֆիլմը ներկայացվեց նաև Կապանում 26.03.2013
Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում մարտի 26-ին ներկայացվեց «Գարեգին Նժդեհ» ֆիլմը, որին ներկա էին ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, սցենարի հեղինակ Քրիստ Մանարյանը, գլխավոր դերասաններ Արտաշես Ալեքսանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը և ուրիշներ: Նախքան ֆիլմի ցուցադրությունը, նրանք իրենց կարծիքներով կիսվեցին կապանցի հանդիսատեսի հետ: Դերասանները կարևորեցին նման ֆիլմերի անհրաժեշտությունը հատկապես երիտասարդ սերնդի բարոյական դաստիարակության հարցում: Ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր...