Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշանակվեց ՀՊՃՀ Կապանի կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար 22.02.2012

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը Կապանի կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատարին փետրվարի 22-ին ներկայացրեց անձնակազմին: Բուհի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Կապանի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն, մասնագիտությամբ ֆիզիկոս, գիտության դոկտոր Լեռնիկ Պետորսյանը: Նախկին տնօրենը` տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեյրան Բալասանյանը, Կապանի միակ պետական բուհը ղեկավարում էր 1997թ-ից: 2009 թ-ից արդեն դրված էր մարզերում համալսարանի մասնաճյուղերի ղեկավարների...

Կմեկնարկի դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը 21.02.2012

Օրերս ավարտվեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլը, որին մասնակցեց 2398 աշակերտ` Կապանից` 726,Գորիսից` 731, Սիսիանից` 691, Մեղրիից`250: Այն անցկացվեց մարզի չորս տարածաշրջաններում: Ըստ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության տեղեկատվության` օլիմպիադան նախատեսված էր անցկացնել 16 առարկաներից, սակայն անցկացվեց 14-ից: Փետրվարի 18-ին համացանցով կայացավ մաթեմատիկայի օլիմպիադան:Ինչ վերաբերում է աստղագիտություն առարկայից օլիմպիադային, կրթության բաժնի...

Քաղաքացիների ընդունելություն Մեղրիի տարածաշրջանում 20.02.2012

ՀՀ Սյունիքի մարզպետը 2012թ. փետրվարի 20-ին Մեղրիի տարածաշրջանում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելության համար նախապես դիմել էր 17 քաղաքացի, մասնակցեց՝ 13-ը: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 10, աշխատանքի տեղավորման՝ 2, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու խնդրանքով՝1 քաղաքացի: Դրամական օգնության համար դիմած 10 քաղաքացիներից 9-ին տրվել է դրական պատասխան, 1 դիմումը ընթացքի մեջ է: Աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմած 2 քաղաքացիների...

Տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը 13.02.2012

Փետրվարի 13-ին տեղի ունեցավ Սյունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին մարզի չորս տարածաշրջանների զինկոմները, զորակոչային բաժինների պետերը, զորակոչային հանձնաժողովների ավագ բժիշկները, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Քննարկվեցին ՀՀ Սյունիքի մարզի տարածքային զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր: Նշվեց, որ զորակոչիկների ու նորակոչիկների բժշկական զննումը...

Անցկացվեցին ՏԻՄ հերթական ընտրություններ 13.02.2012

Սյունիքի մարզի 4 համայնքում փետրվարի 12-ին անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ. Խնձորեսկում, Արծվանիկում ու Վարդավանքում` համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու, իսկ Կուրիսում` միայն համայնքի ավագանու: Նախնական տվյալներով` բոլոր համայնքներում վերընտրվել են ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող համայնքի ղեկավարները` Խնձորեսկում` Սերյոժա Հայրապետյանը, Արծվանիկում` Անուշավան Հարությունյանը, Վարդավանքում` Գարեգին Կոստանդյանը: Նշված բոլոր 4 համայնքներում անցկացվել...

Սյունիքում միջպետական ճանապարհներն անցանելի են 10.02.2012

Սյունիքի մարզի համարյա ողջ տարածքում ձյան տեղումները շարունակվում են: Անցանելի են Երևան-Մեղրի միջպետական ճանապարհները, սակայն ձնաբքի պատճառով դժվարանցանելի է Մեղրիի լեռնանքի հատվածը: Այստեղ գիշերվանից սկսված ուժեղ ձնաբուքը շարունակվում է, տեսանելիությունը խիստ ցածր է նորմայից: Այս գիշեր ձնաբքի պատճառով փակվել էր մայրուղու Սիսիանի հատվածը` «Սյունիքի դարպասներ» կոչվող վայրում: Ժամը 04.20-ի սահմաններում այստեղ ձյան տակ են մնացել 4 ավտոմեքենաներ, որոնց հաջողվել է դուրս գալ միայն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-29 17:00:51