Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի դպրոցները կապահովվեն շախմատի մասնագետներով 22.06.2011

Մինչեւ նոր ուսումնական տարվա սկսվելը, Սյունիքի մարզային ենթակայության բոլոր 116 դպրոցներն ապահովված կլինեն «Շախմատ» առարկան դասավանդող ուսուցիչներով: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության որոշմամբ' եկող ուսումնական տարում այն պարտադիր առարկա է դարձել հանրակրթական դպրոցների երկրորդ դասարաններում...

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների մասնագիտական տոնի կապակցությամբ 21.06.2011

Սյունյաց աշխարհի հարգելի բուժաշխատողներ Ջերմորեն շնորհավորում եմ առողջապահության համակարգի աշխատողներիդ` Ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ...

Գորիս քաղաքը կունենա շուրջօրյա ջրամատակարարում 17.06.2011

Գորիս քաղաքն այսուհետ կունենա շուրջօրյա ջրամատակարարում: Դա հնարավոր է դարձել Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ դեռեւս 2008թ-ից քաղաքում մեկնարկած երկու խոշոր ծրագրերի արդյունքում, որոնց շրջանակներում 760 մլն դրամով փոխվել է քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի 40 տոկոսը, ինչը վերացրել է ջրի կորուստները: Շուրջօրյա ջրամատակարարման անցնելու առիթով այսօր հանդիսավոր միջոցառում անցկացվեց Գորիսի Մխիթար Սպարապետի հրապարակում...

Շտապ օգնության 7 նոր մեքենա Սյունիքի մարզին 15.06.2011

ՀՀ կառավարության' առողջապահական համակարգի բարեփոխման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Չինաստանից Հայաստան բերված 88 շտապ օգնության մեքենաներից 7-ը տրվելու է Սյունիքի մարզին, որից 2-ական մեքենա հատկացվելու է Կապանի եւ Մեղրիի, մեկական' Գորիսի, Սիսիանի եւ Քաջարանի բժշկական կենտրոններին...

Կապանի տարածաշրջանում նվազել է նպաստառու ընտանիքների թիվը 14.06.2011

Ընթացիկ տարում Կապանի տարածաշրջանի նպաստառուների թիվը կրճատվել է 100-ով, ինչն արդյունք է տարեսկզբին ՀՀ կառավարության կողմից ընտանեկան նպաստների համակարգում կատարված փոփոխությունների: Մասնավորապես' նոր կարգի համաձայն' ընտանեկան նպաստը նշանակվում է' ըստ փաստացի հաշվառման վայրի: Այդ պատճառով նախկինում նպաստառու ընտանիքները, որոնք ապրում են վարձով կամ բարեկամների տանը, զրկվել են նպաստից...

Գորիսը` զբոսաշրջության զարգացման կենտրոն 11.06.2011

ՀՀ կառավարությունը որոշել է Գորիս քաղաքը հայտարարել զբոսաշրջային կենտրոն, հաստատել քաղաքի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները եւ գերակա խնդիրները: Գորիսի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակներն են` մինչեւ 2016 թվականը քաղաքը դարձնել միջազգային չափանիշներին համապատասխանող, շուրջ տարին գործող զբոսաշրջության կենտրոն, ճանաչողական, կրթական նպատակներ եւ խնդիրներ առաջադրող մշակութային զբոսաշրջության կենտրոնների վերածել շրջակա գյուղերը` Տաթեւը, Խնձորեսկը, Հալիձորը, Քարահունջը, որտեղ ավելի լավ են պահպանվել Գորիսի շրջանին բնորոշ ավանդույթները, կենցաղը, բարբառը, խոհանոցը եւ այլն։ Գորիսի զարգացման ծրագրի գերակա խնդիրներ են հայտարարվել քաղաքի ենթակառուցվածքների ձեւավորումը եւ զարգացումը, ժայռափոր Գորիսի տարածքում տուրիստական հանգրվանի ստեղծումը, քաղաքի օդանավակայանի վերագործարկումը եւ այլն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15