Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հավաստագիր է ստացել Սյունիքի դպրոցների 78 տնօրեն և 30 ուսուցիչ 06.09.2011

Անցած ուստարում հանրակրթական դպրոցների ղեկավարման իրավունք ստանալու համար կազմակերպված դասընթացներին և հավաստագիր ստանալու նպատակով անցկացված գրավոր և բանավոր քննություններին Սյունիքի մարզից մասնակիցների արդյունքները գոհացուցիչ են: Մարզի դպրոցների 90 տնօրեններից հավաստագիր է ստացել 78-ը: Քննությունները հաջող հաղթահարել և հավաստագրի է արժանացել նաև 30 ուսուցիչ: Անհաջող արդյունքներ Է ցուցաբերել 6 տնօրեն: Եվս 6 տնօրեն չի մասնակցել մրցույթին: Նրանց մեջ կան նաև թոշակառուներ:

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ 01.09.2011

Սիրելի դպրոցականներ և ուսանողներ, ուսուցիչներ և ծնողներ, Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Այս օրը սիրելի է բոլորի համար, քանզի հայ ժողովուրդը միշտ էլ կարևորել է գիտելիքը, և որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ էլ եղել է գերակա նպատակ:

Ավարտվեց ՀՀ շախմատի առաջին խմբի 72-րդ մրցաշարը 01.09.2011

Օգոստոսի 31-ին Քաջարանում ավարտվեց օգոստոսի 18-ին մեկնարկած ՀՀ շախմատի առաջին խմբի 72-րդ մրցաշարը, որի կազմակերպիչը ՀՀ շախմատի ֆեդերացիան էր: 8,5 միավորով մրցաշարի հաղթող է ճանաչվել միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են միջազգային գրոսմայստերներ Հրայր Սիմոնյանն ու Լևոն Բաբուջյանը: Մրցաշարի բոլոր 14 մասնակիցներին դրամական պարգևներ ու հուշանվերներ հանձնեցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի, Քաջարանի և Մեղրիի քաղաքապետերը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Կայացավ քաղաքացիների ընդունելություն 31.08.2011

2011թ. օգոստոսի 31-ին ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Ընդունելության համար նախապես դիմել էր 44 քաղաքացի, մասնակցեց 29-ը: Դրամական օժանդակություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 24, աշխատանքի տեղավորման` մեկ, բնակարանով ապահովելու խնդրանքով՝ երկու, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնության ուղեգիր հատկացնելու` մեկ և անձնական բնույթի խնդրով` մեկ քաղաքացի:

Պատասխան Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ուղղված հարցմանը 30.08.2011

Կապանում ռուսական դպրոց բացելու մասին հոդվածի վերաբերյալ մեր պարզաբանման առնչությամբ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ուղղված հարցին ի պատասխան` հայտնվում է հետևյալը. Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Լ. Հարությունյանը մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության իր ելույթում, իրոք, սխալմամբ օգտագործել է նախկինում շրջանառության մեջ եղած “ռուսական գիմնազիա” արտահայտությունը, ինչը արդարացիորեն թյուրըմբռնումների տեղիք է տվել:

Կայացավ մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը 29.08.2011

Օգոստոսի 29-ին Կապանի մշակույթի կենտրոնում կայացավ Սյունիքի մարզի մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների և քաղաքային համայնքների ղեկավարներ, մարզի ուսումնական հաստատությունների տնօրեններ և մանկավարժներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:04:45