Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանի ուղերձը` սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով 01.09.2013
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ: Հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովուրդը միշտ աչքի լույսի պես է պահել իր գոյության երկու գլխավոր կռվանները՝ գիրն ու հավատքը:Այսօր էլ գիտելիքն ու կրթությունը ժամանակի մարտահրավերներին դիմակայելու և համաշխարհային զարգացումներին համընթաց քայլելու ամենակարևոր նախապայմաններից են: Հայ մարդը, անկախ պատմականորեն ձևավորված իրավիճակից, գիտելիքը միշտ...

Վարչապետի մասնակցությամբ շահագործման է հանձնվել Տեղ գյուղի միջնակարգ դպրոցը 31.08.2013
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարելիք այցից առաջ` օգոստոսի 31-ին մասնակցել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի վերակառուցված միջնակարգ դպրոցի բացմանը: ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ Կառավարության ղեկավարը շրջել է ուսումնական հաստատությունով` ծանոթացել կատարված աշխատանքներին, դպրոցում ստեղծված ուսումնական պայմաններին: Դպրոցի աշակերտները և ուսուցչական անձնակազմը շնորհակալություն են հայտնել վարչապետին` գյուղի դպրոցի վերակառուցման խնդիրն ուշադրության...
Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում 29.08.2013
Օգոստոսի 28-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Հերթագրված 103 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 69 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քառասունվեց, աշխատանքի տեղավորման՝ տասնինը, առողջարանային ուղեգիր, ավտոտնակի համար տարածք հատկացնելու, շենքի վերելակը կարգավորելու, հաշմանդամ որդուն դպրոց տանելու համար տրանսպորտով ապահովելու խնդրանքով՝ չորս քաղաքացիներ: Դրամական օգնության քառասունվեց դիմումներից...
Մասնագիտացված սայլակներ՝ սյունեցի հաշմանդամներին 29.08.2013
Օգոստոսի 29-30-ը մարզպետ Վ. Հակոբյանի հրավերով առաջին անգամ մարզ էին այցելել հաշմանդամների աջակցության <<Սատար>> հասարակական և <<Վերջին օրերի սրբեր>> բարեգործակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Մարզպետ Վ. Հակոբյանի նախաձեռնությամբ վերջիններս մարզի հատուկ կարիքավոր 31 քաղաքացիների տրամադրեցին նոր, մասնագիտացված սայլակներ: Ըստ ոլորտի պատասխանատուների՝ մարզում հաշվառված 31 հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող հաշմանդամներից՝ 11-ը Կապանում, 15-ը՝...
Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Սյունիքի մարզպետարանում 28.08.2013
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ծանոթացավ մարզկենտրոն Կապանում իրականացվող ծրագրերին և ընթացիկ խնդիրներին: Առավոտյան փոխվարչապետը մարզպետ Վահե Հակոբյանի և Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց քաղաքում: Նա այցելեց Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շինհրապարակ: Շենքի կառուցման համար պետբյուջեից նախատեսվել է 720 մլն դրամ: Ներկայումս արդեն կատարվել են մոտ 450 մլն դրամի շինարարական աշխատանքներ: Ըստ...
Ի գիտություն 28.08.2013
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը տեղեկացնում է, որ մարզում Գիտելիքի, գրի և դպրության օրվան նվիրված միջոցառումները միասնական կտոնվեն ս. թ. սեպտեմբերի 1-ին, իսկ նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ին: