Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերքում` “Առավոտ” օրաթերթի հրապարակման վերաբերյալ 27.08.2012

“Առավոտ” էլեկտրոնային կայքում ս/թ օգոստոսի 26-ի հրապարակված “Սյունիքի մարզպետն ահաբեկում է. «Կփակեմ ձեզ սնող երակները»” վերնագրով նյութը զուրկ է որևէ հիմքից այն պարզ պատճառով, որ նման հանդիպում չի եղել: Հոդվածում մատնանշված օրը ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանրակրթական ոլորտի աշխատակիցների օգոստոսյան համաժողովի կապակցությամբ ընդունել է Երևանից ժամանած հյուրերի և կարճատև քննարկումներ է ունեցել համակարգի առանձին աշխատողների հետ` կրթության...

Կայացավ մարզի հանրակրթական համակարգի ամենամյա օգոստոսյան կոնֆերանսը 27.08.2012

Օգոստոսի 25-ին Կապանի մշակույթի կենտրոնի դահլիճում կայացավ Սյունիքի մարզի մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների և քաղաքային համայնքների ղեկավարներ, մարզի ուսումնական հաստատությունների տնօրեններ և մանկավարժներ: Մարզի կրթական համակարգի 2011-2012 ուսումնական տարվա արդյունքների և 2012-2013 ուստարվա խնդիրների...

Գյուղնախարարն այցելել է Սյունիքի մարզ 20.08.2012

Չնայած հացահատիկի արտադրության համար խիստ անբարենպաստ եղանակային պայմաններին՝ հանրապետության առանձին վայրերում և տնտեսություններում,մշակության տեխնոլոգիաներն ու ցանքի ժամկետները պահպանելու շնորհիվ,կարողացել են լավ բերք ստանալ:Դրանում մեկ անգամ ևս համոզվեց այսօր աշխատանքային այցով Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում գտվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Սիսիանի տարածաշրջանում բերքահավաքի ընթացքին և արդյունքներին ծանոթանալու համար, մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ նախարարը նախ...

Նոր նշանակում մարզպետարանի աշխատակազմում 18.08.2012

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգոստոսի 17-ի կարգադրությամբ, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Լևոն Մարգարյանի հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանգիր` մինչև քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ նախատեսված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացումը: Մինչ այդ Լևոն Մարգարյանը զբաղեցրել է “Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոց” ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը: Նրա փոխարեն դպրոցի տնօրենի...

Իրանի երկրաշարժից Մեղրիում տներ են վնասվել 17.08.2012

Երկրաշարժի հետևանքներն ուսումնասիրելու նպատակով ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հանձնարարությամբ ստեղծված մասնագիտական հանձնաժողովը` մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանի գլխավորությամբ Մեղրիի տարածաշրջանից հետո ստացված ահազանգերի հետքերով եղավ նաև Գորիսում ու տարածաշրջանի գյուղական համայնքներում: Հանձնաժողովի մասնագետների կողմից իրականացված արտաքին զննման արդյունքում պարզվել է, որ չնայած որոշ առանձնատներ և բարձրահարկ շենքեր Ագարակում որոշակի վնաս...

Վերականգնվում է Հին Գորիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին 02.08.2012

Ֆրանսիայի Վիեն քաղաքի երիտասարդ կամավորներն արդեն յոթ օր է` Գորիսում են և մասնակցում են Հին Գորիսի Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցու վերականգնման աշխատանքներին: Երրորդ տարին է, ինչ կամավորները մասնակցում են եկեղեցու վերականգնմանը, որն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Երկիր-մշակույթ» կազմակերպության, Գորիսի քաղաքապետարանի ու Գորիսի քույր ֆրանսիական Վիեն քաղաքի աջակցությամբ:Կամավորներին գլխավորում է «Երկիր-մշակույթ»-ի ներկայացուցիչ Հովսեփ Փափազյանը:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-14 17:00:32