Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզում մեկնարկել են գարնանացանի աշխատանքները 06.04.2012
Սյունիքի մարզում այս տարի գարնան գյուղատնտեսական աշխատանքներն սկսվել են նախատեսվածից 20 օր ուշացումով: Դրանք մարզում մեկնարկել են Մեղրիի տարածաշրջանից ավելի վաղ, իսկ 6 օր է` արդեն սկսվել են Գորիսի և Սիսիանի ցածրադիր գոտիներում: Մարզի համայնքներում բարձրադիր գոտում գտնվող վարելահողերը դեռևս ծածկված են ձյան շերտով, ու այստեղ գյուղատնտեսական աշխատանքները կսկսվեն ավելի ուշ: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տվյալներով` այս տարի մարզում...
Սյունիքում սկսվել է դիզվառելիքի և պարարտանյութերի բաշխման գործընթացը 05.04.2012
ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի կողմից ներկայացված հայտի համաձայն` "Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութ և դիզելային վառելանյութ ձեռք բերման նպատակով պետական աջակցության" ծրագրով, մարզի համայնքներին պետք է մատակարարվի 2500տ ազոտական պարարտանյութ և 300տ դիզելային վառելանյութ: Այս օրերին համայնքների ղեկավարների միջոցով աշխատանքներ են տարվում պարարտանյութ և դիզելային վառելանյութ գնել ցանկացող հողօգտագործողների ցուցակների կազմման, ծրագրով...
Մարզում կիրականացվեն ներդրումային ծրագրեր 03.04.2012
ՀՀ տարածքային կառավարման նախարարի կողմից հաստատվել է Սյունիքի մարզի 2010-2013թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի 2012թ. տարեկան աշխատանքային պլանը, որը մշակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի 2009թ. փետրվարի 11-ի համապատասխան որոշմամբ ստեղծված ոլորտային աշխատանքային յոթ խմբերի կողմից: Նախատեսվում է ընթացիկ տարում մարզում իրականացնել ավելի քան 21 մլրդ 700 մլն դրամ ներդրումներ, այդ թվում` պետական բյուջեի հատկացումներ` 4 մլրդ 534 մլն դրամ, միջազգային կազմակերպությունների և դոնորների հատկացումներ`...
Մարզպետ Ս. Խաչատրյանը ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկերտ դիտորդներին 03.04.2012
Ապրիլի 2-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկերտ դիտորդներ Յորգան Բեքլունդը (Շվեդիա) և Նիկոլայ Խոխլովը (Ռուսաստանի Դաշնություն) հանդիպել են ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ և տեղեկություններ են հաղորդել Սյունիքի մարզում իրենց գործունեության մասին։ Մարզպետը պատրաստակամություն հայտնեց ընտրությունների նախապատրաստման և անցկացման ամբողջ ընթացքում համագործակցել դիտորդների հետ։ Դիտորդներին հետաքրքրեց Սյունիքի մարզպետի կարծիքը՝ նախօրեին «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի...
"Մանկապատանեկան գրքի շաբաթ" ամենամյա ակցիա` Գորիսում 02.04.2012
Մարտի 26-ից ապրիլի 2-ը Գորիսում անցկացվեց «Մանկապատանեկան գրքի շաբաթ» ամենամյա ավանդական միջոցառումը, որի ժամանակ եղան գրական հանդիպումներ, մանկական ստեղծագործությունների քննարկումներ և այլն: Միջոցառմանը մասնակցելու համար ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Գորիս էր եկել Հայաստանի գրողների պատվիրակությունը` ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Սուրեն Մուրադյանը, Երվանդ Պետրոսյանը, Լիպարիտ Սարգսյանը, Անուշ Վարդանյանը, Լյուդվիգ Կարապետյանը,...
Պարգևներ սյունեցի դպրոցականներին 28.03.2012
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլում 1-3 մրցանակային տեղեր զբաղեցրած Կապանի տարածաշրջանի աշակերտներին մարտի 27-ին մարզպետարանի դահլիճում դիպլոմներ և դրամական պարգևներ հանձնեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Առաջիկա օրերին նման նախաձեռնությամբ մարզպետը հանդես կգա նաև Մեղրիի, Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններում: Շնորհավորելով օլիմպիադայում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներին և նրանց ուսուցիչներին, մարզպետը հաջողություններ մաղթեց օլիմպիադայի հանրապետական...