Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգեւներ Արցախյան ազատամարտի մասնակիցներին 29.05.2011

Հանրապետության տոնի առթիվ մայիսի 27-ին Գորիսի քաղաքապետարանի եւ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճներում տեղի ունեցան Արցախյան ազատամարտիկների ու թիկունքային աշխատանքների ակտիվ մասնակիցների պարգեւատրման արարողություններ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանագրով, թվով 70 սյունեցի արժանացել են «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան» եւ «Ծովակալ Իսակով» գերատեսչական մեդալների...

Վարչապետ Սարգսյանը պարգեւատրել է «Իմ համայնքը» խորագիրը կրող շարադրության մրցույթի հաղթողներին 28.05.2011

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային պատկերասրահում մասնակցել է «Իմ համայնքը» խորագիրը կրող շարադրության մրցույթի ամփոփմանը: Մրցույթը, որին մասնակցել են հանրապետության մարզերի 150 եւ Երեւանի 50 հանրակրթական դպրոցների 9-11-րդ դասարանցիները, կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 15-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում: Լավագույն շարադրության հեղինակ են ճանաչվել եւ գլխավոր մրցանակի արժանացել Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վահագն Գալստյանը...

«Շիկահող» պետարգելոցի հիմքի վրա կենսոլորտային տարածքի ստեղծման ծրագրերը շարունակվում է 27.05.2011

ՀՀ բնապահպանության նախարարության եւ գերմանական KFW բանկի կողմից ««Շիկահող» պետարգելոցի հիմքի վրա կենսոլորտային տարածքի ստեղծում եւ շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում հայտարարված լավագույն բիզնես-ծրագրերի մրցույթի հաղթողները նախօրեին արժանացան պարգեւների եւ սերտիֆիկատների:

Գորիսում անցկացվեց «Հանրապետական ասմունքի մանկապատանեկան 3-րդ մրցույթ փառատոնի» մարզային փուլը 26.05.2011

Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում մայիսի 26-ին կայացավ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող հայ մեծանուն բանաստեղծ Հովհ. Շիրազին նվիրված «Հանրապետական ասմունքի մանկապատանեկան 3-րդ մրցույթ փառատոնի» մարզային փուլը: Փառատոնին մասնակցած սյունեցի 48 դպրոցականներից երկու տարիքային խմբում հաղթող են ճանաչվել 7-ը, որոնք կմասնակցեն փառատոնի հանրապետական փուլին...

Հանդիպումներ համայնքի ղեկավարների հետ 25.05.2011

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մայիսի 24-25-ին Գորիսում եւ Սիսիանում հերթական անգամ հանդիպել է մարզի տարածաշրջանների համայնքի ղեկավարների հետ: Խորհրդակցություններին մասնակցում էին նաեւ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Այս անգամ առանցքային հարցը գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն էին...

48 հայտ Սյունիքից` միասնական քննությունների համար 24.05.2011

Սյունիքում այս տարի նվազել է բուհ ընդունվելու համար միասնական քննություններ հանձնողների թիվը' պայմանավորված 11-ամյա կրթությունից 12-ամյա միջնակարգ կրթության անցնելու հետ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-20 17:50:16