Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ փոխվարչապետն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենն այցելեցին Սյունիքի մարզ 30.05.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի հետ այսօր այցելեց Սյունիքի մարզ` ՀԲ աջակցությամբ մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու, նոր ծրագրերի հնարավորությունները տեղում քննարկելու նպատակով: Հյուրերը նախ եղան «Որոտանի» կասկադի «Տաթեւ» ՀԷԿ-ում, ծանոթացան հզորություններին: Տեղում ներկայացվեց ՀՀ կառավարության կողմից գերմանական KfW բանկի հետ իրականացվող 51 մլն եվրո արժողությամբ ծրագիրը, որով առաջիկա 5 տարիների ընթացքում նախատեսվում է արդիականացնել եւ վերազինել «Որոտան» կասկադի «Սպանդարյան», «Շամբ» եւ «Տաթեւ» ՀԷԿ-երը...

Պարգեւներ Արցախյան ազատամարտի մասնակիցներին 29.05.2011

Հանրապետության տոնի առթիվ մայիսի 27-ին Գորիսի քաղաքապետարանի եւ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճներում տեղի ունեցան Արցախյան ազատամարտիկների ու թիկունքային աշխատանքների ակտիվ մասնակիցների պարգեւատրման արարողություններ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանագրով, թվով 70 սյունեցի արժանացել են «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան» եւ «Ծովակալ Իսակով» գերատեսչական մեդալների...

Վարչապետ Սարգսյանը պարգեւատրել է «Իմ համայնքը» խորագիրը կրող շարադրության մրցույթի հաղթողներին 28.05.2011

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային պատկերասրահում մասնակցել է «Իմ համայնքը» խորագիրը կրող շարադրության մրցույթի ամփոփմանը: Մրցույթը, որին մասնակցել են հանրապետության մարզերի 150 եւ Երեւանի 50 հանրակրթական դպրոցների 9-11-րդ դասարանցիները, կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 15-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում: Լավագույն շարադրության հեղինակ են ճանաչվել եւ գլխավոր մրցանակի արժանացել Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վահագն Գալստյանը...

«Շիկահող» պետարգելոցի հիմքի վրա կենսոլորտային տարածքի ստեղծման ծրագրերը շարունակվում է 27.05.2011

ՀՀ բնապահպանության նախարարության եւ գերմանական KFW բանկի կողմից ««Շիկահող» պետարգելոցի հիմքի վրա կենսոլորտային տարածքի ստեղծում եւ շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում հայտարարված լավագույն բիզնես-ծրագրերի մրցույթի հաղթողները նախօրեին արժանացան պարգեւների եւ սերտիֆիկատների:

Գորիսում անցկացվեց «Հանրապետական ասմունքի մանկապատանեկան 3-րդ մրցույթ փառատոնի» մարզային փուլը 26.05.2011

Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում մայիսի 26-ին կայացավ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող հայ մեծանուն բանաստեղծ Հովհ. Շիրազին նվիրված «Հանրապետական ասմունքի մանկապատանեկան 3-րդ մրցույթ փառատոնի» մարզային փուլը: Փառատոնին մասնակցած սյունեցի 48 դպրոցականներից երկու տարիքային խմբում հաղթող են ճանաչվել 7-ը, որոնք կմասնակցեն փառատոնի հանրապետական փուլին...

Հանդիպումներ համայնքի ղեկավարների հետ 25.05.2011

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մայիսի 24-25-ին Գորիսում եւ Սիսիանում հերթական անգամ հանդիպել է մարզի տարածաշրջանների համայնքի ղեկավարների հետ: Խորհրդակցություններին մասնակցում էին նաեւ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Այս անգամ առանցքային հարցը գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն էին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22