Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գորիս քաղաքում մեկնարկեց "Կինոաշուն-2011" ազգային կինոյի ամիս" ծրագիրը 25.09.2011
Սեպտեմբերի 24-ին մեկնարկեց "Կինոաշուն-2011" ազգային կինոյի ամիս" ծրագիրը, որն անցկացվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո։ Կինոաշունն այս տարի նվիրվում է անկախության 20-ամյակին և կընդդգրկի հանրապետության բոլոր մարզերը։ "Կինոաշուն-2011"-ի բացումը տեղի ունեցավ Գորիս քաղաքի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի խոսքով, ծրագրի մեկնարկը Գորիսում սկսելը պատահական չէր, քանի որ Սյունիքը եղել է հայոց պետականության երկիրը:
Ի գիտություն 22.09.2011
2011թ սեպտեմբերի 26-ին ժամը 12.00-ին, ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզի խորհրդի հերթական նիստը: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ կայքի “Մարզխորհրդի նիստեր” բաժնում:
Անկախության օրը մարզում ծնվել է 6 երեխա 22.09.2011
Հայաստանի Երրորդ Հանրապետության ծննդյան օրը` սեպտեմբերի 21-ին, մարզի` Կապանի և Գորիսի ծննդատներում լույս աշխարհ է եկել 6 երեխա` 3-ը` Գորիսում, նույնքան` Կապանում: Փոքրիկներին ու նրանց մայրերին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ այցելել են մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, որոնք էլ ՀՀ Սյունիքի մարզպետի անունից նվերներ, ծաղիկներ ու դրամական պարգևներ են հանձնել նրանց:
ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներ` Սյունիքի մարզում 21.09.2011
ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումները Սյունիքի մարզկենտրոնում մեկնարկեցին քաղաքում տեղակայված N զորամասում կազմակերպված զինվորական շքերթով: Հայաստանի անկախության 20-ամյակի տոնական միջոցառումները Կապանում շարունակվեցին քաղաքի մշակույթի կենտրոնում, որտեղ անցկացվեց հանդիսավոր նիստ և պարգևատրման արարողություն: Նիստին մասնակցում էր նաև ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Հարությունյանը: Վերջինս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ միասին սյունեցիներին հանձնեց պետական պարգևները:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ 21.09.2011
Շնորհավորում եմ ձեզ մեր ամենապայծառ Ազգային տոնի` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ։ Երկու տասնամյակ առաջ այս օրը նոր էջ բացեց մեր ժողովրդի պատմության մեջ, սկիզբ դնելով նոր` համամարդկային արժեհամակարգով առաջնորդվող Հայաստանի տարեգրությանը: Հայ ժողովուրդը վերականգնեց սեփական ճակատագիրը տնօրինելու, ազատ, ինքնիշխան պետություն ունենալու և սեփական կամքով իր պատմությունը կերտելու իրավունքը:
Սեպտեմբերի 14-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների և մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված մարզի տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքների ծրագրերը ու վերջինիս կատարման հետ առնչվող հարցեր: