Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀԿ շարքերը համալրվում են երիտասարդներով 22.02.2011

Այսօր Սյունիքի մարզպետ,ՀՀԿ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ շարքերը համալրած Կապանի տարածաշրջանի 51 պատանիների եւ աղջիկների հանձնեց կուսակցական տոմսեր: Երիտասարդների` հանրապետության ղեկը ստանձնած կուսակցությանը կամավոր անդամակցելու պատճառն իրենց իսկ խոսքով մեկն է` ընդունում են կուսակցության վարած արտաքին եւ ներքին քաղաքականությունը, վստահում են հանրապետության նախագահին, մարզպետին ու կուսակցության տարածքային կազմակերպությանը, ուզում են իրենց ներդրումն ունենալ պետության կայացման գործում:

Կուրիսի գյուղապետը վերընտրվել է 21.02.2011

Սյունիքի մարզի Կուրիս եւ Քարաշեն գյուղական համայնքներում փետրվարի 20-ին անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ. Կուրիսում (Մեղրիի տարածաշրջան)` համայնքի ղեկավարի, իսկ Քարաշենում (Գորիսի տարածաշրջան)` համայնքի ավագանու: Նախնական տվյալներով` Կուրիսում վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, առաջադրված միակ թեկնածու Սուրիկ Գրիգորյանը:

Համալրվում են համայնքային ծառայողների թափուր պաշտոնները 20.02.2011

Սյունիքի մարզում շարունակվում է համայնքային ծառայողների թափուր պաշտոնների համալրման գործընթացը: 2010թ. հայտարարվել է նման 42 եւ կայացել 35 մրցույթ, որից 7-ը` համայնքների ղեկավարների աշխատակազմերի քարտուղարների թափուր պաշտոնների համար:Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ մարզում առկա է համայնքային ծառայության 399 պաշտոն:

Նոր աշխատատեղեր Սյունիքում 15.02.2011

Սյունիքի մարզի 2010-2013 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով` ներդրումային ծրագրերի առաջարկ ներկայացրած կազմակերպություններից վերջին մեկ տարում մարզում ստեղծվել են 11 նոր ձեռնարկություն` հանքարդյունաբերության, հիդրոէներգետիկ, տեղական հումքի վերամշակման, սննդի եւ թեթեւ արդյունաբերության բնագավառներում:

Մրցույթի հայտարարություն 08.02.2011

Հայաստանի հետ Գերմանական Ֆինանսական Համագործակցության շրջանակներում Գերմանական KFW բանկի եւ ՀՀ բնապահպանության նախարարության հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, սկսվել է Շիկահողի կենսոլորտային արգելոցի եւ շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը` 4.0 մլն եվրո ընդհանուր գումարով: Փետրվարի 9-ին մեկնարկեց > բաղադրիչը, որի շրջանակներում Շիկահողի արգելոցի շրջակա 5 (Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ) համայնքների դպրոցների աշակերտների շրջանում անց է կացվում նկարչության մրցույթ > թեմայով:

Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումները ՀՀ Սյունիքի մարզպետին ներկայացան տարեկան հաշվետվություններով 07.02.2011

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին իրենց տարեկան հաշվետվությունները ներկայացրին մարզպետարանի աշխատակազմի վարչությունների, բաժինների եւ չորս սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների պետերը: Մարզպետի բարձր գնահատականի արժանացան մասնավորապես ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման, առողջապահության եւ սոցիալական ապահովության, տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման, կրթության, մշակույթի եւ սպորտի, քարտուղարության վարչությունների կատարած աշխատանքները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22