Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 28.01.2025
Սիրելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-ամյակի կապակցությամբ։ Բանակի օրը մեր տարբեր սերունդների զինվորների սխրանքների խորհրդանիշն է, պետականության պահպանման ամենակենսական գործոնը․ Հայոց բանակն է մեր հայրենիքում խաղաղության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հուսալի երաշխավորը։ Հունվարի 28-ը օր է, երբ հիշում և շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր կերտել են մեր բանակն ու զարգացրել այն, ովքեր զենքը...

ՀՈՒՆՎԱՐԻ 28․ ԲԱՆԱԿԻ ՏՈՆ՝ ԿԱՊԱՆ 28.01.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր՝ Բանակի տոնին, Կապան համայնքի ղեկավարի, մարզպետի աշխատակազմի անդամների ու մարզային ենթակառուցների աշխատակիցների, մարզի ուժային կառույցների ու տարբեր կազմակերպությունների ղեկավարների, մարզկենտրոնի բնակիչների հետ այցելել է Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր, հարգել հանուն հայրենիքի հերոսացած կապանցիների հիշատակը, ծաղիկներ դրել Վազգեն Սարգսյանի կիսանդրուն։

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔԻ 125 ՄԻԿՐՈ, ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ՝ ԲԻԶՆԵՍԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ 21.01.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ այսօրվա հանդիպման ընթացքում Ավստրիական զարգացման գործակալության և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ղեկավար կազմերը ներկայացրել են փետրվարից մեկնարկող ծրագրի մանրամասները։ «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» ծրագրի («R2D Սյունիք») «Բաղադրիչ 1»-ն ուղղված է մարզում բիզնես միջավայրի բարելավմանը և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը. այն կիրականացնի «Ջինիշյան»...

ԲԱՆԱԿ ՄԵԿՆԵՑԻՆ ՄԵՂՐԵՑԻ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ 20.01.2025
Սյունիքում 2025 թվականի ձմեռային զորակոչի հերթական հավաքն այսօր Մեղրիում էր։ Բանակ մեկնող նորակոչիկներին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից բարի ու խաղաղ ծառայություն է մաղթել մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։ Մեղրեցի զորակոչիկերին բարի երթի խոսքեր են ուղղել նաև համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, մարզի զինվորական կոմիսարը, օրհնության խոսք՝ Մեղրու հոգևոր հովիվը։

ԿԱՊԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ․ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ, ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑ 17.01.2025
Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Կապանի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿՆ-ն ամփոփել է 2024 թվականի գործունեության արդյունքները, որում դրական ցուցանիշներ, դեպի զարգացում տանող փոփոխություններ ու հաջողություններ են արձանագրվել։ Այսպիսով, 2024 թվականին Կապանի երկրագիտական թանգարանն ունեցել է 4663 այցելու, 2023-ին այդ թիվը եղել է 1969, 2022-ին՝ 1489, 2021-ին՝ 1237։ Մարզի կրթական հաստատությունների հետ ակտիվ և հետևողական աշխատանքի արդյունքում աճել է դպրոցական...

ՄԱՐԶՈՒՄ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 15.01.2025
Այսօր Սյունիքում կազմակերպվել էր ձմեռային զորակոչի հերթական հավաքը, և Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում կայացավ ՀՀ զինված ուժերում ծառայելու մեկնող կապանցի ու քաջարանցի նորակոչիկներին ճանապարհելու հանդիսավոր արարողությունը։ Հոգևոր հայրերի օրհնության խոսքից հետո տղաներին ողջունեց Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը՝ նրանց բարի ու խաղաղ ծառայություն մաղթելով մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից։ Զորակոչիկներին բարեմաղթանքներ հղեցին ու բարի երթ մաղթեցին նաև Քաջարան համայնքի...