Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԴԱՎԻԹԲԵԿ ԳՅՈՒՂՈՒՄ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԴԱՎԻԹԲԵԿ ԳՅՈՒՂՈՒՄ 08.01.2024

  Հունվարի 7-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը Կապան համայնքի Դավիթբեկ բնակավայրում կազմակերպել էր մշակութային միջոցառում՝ «Մեր բնակավայրերին բնորոշ արհեստներն ու նիստուկացը» խորագրով: Խորագրին համահունչ էլ ընտրվել էր միջոցառման անցկացման վայրը՝ դավիթբեկցի դամրչի (դարբին) Միրզայի օջախը, որը շարունակում են շենացնել վարպետի թոռներն ու ծոռները՝ պահպանելով պապերից ժառանգած ավանդույթներն ու նիստուկացը: Դարբին...

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ․ ՄԵԶ ԵՎ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ․ ՄԵԶ ԵՎ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ 06.01.2024

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մասնակցել է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին մատուցված Սուրբ պատարագին։ Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Ռոբերտ Ղուկասյանը դարձավ Կապանի Սբ․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավոր։

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.01.2024

Սիրելի՛ սյունեցիներ Անցնող 2023-ը ևս ճանապարհում ենք բարդ զգացողություններով, տարվա ընթացքում բազում մարտահրավերներ դիմակայած, ծանր հուշերով․․․ Բայց Ամանորն ու Սուրբ Ծնունդը, անկախ ամեն ինչից ու անկախ տարիքից, միշտ ուղեկցվում են լույսի, լավատեսության, դրական փոփոխությունների ու հրաշքի սպասումով։ Ուստի, Ամանորյա ուղերձները թերևս ավելի են կարևորվում դժվարին շրջափուլերում, ինչպիսիք այն ժամանակներն են, որ անցել ենք վերջին տարիների ընթացքում:

ԱՄԱՆՈՐԸ՝ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԵՏ

ԱՄԱՆՈՐԸ՝ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԵՏ 30.12.2023

  Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը ամանորյա տոնական միջոցառում էր կազմակերպել Կապանի «Արծվաբույն» տարեցների սպասարկման կենտրոնի շահառուների համար։ Տարեցներին հյուր էին եկել երաժիշտներ, նաև Ձմեռ պապն ու Ձյունանուշը՝ բերելով նրանց մի քիչ ուրախություն, Նոր տարվա մաղթանքներ ու նվերներ։   Տեսանյութը՝ «Սյունիք» հեռուստաընկերության https://www.youtube.com/watch?v=Y6nYlL557Ug

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ՝ ՊԱՐԵԿՆԵՐԻՆ

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ՝ ՊԱՐԵԿՆԵՐԻՆ 29.12.2023

  Սյունիքի մարզպետի՝ 2023թ․ վերջին որոշումը խորհրդանշական էր։ Պարեկային ծառայության աշխատանքը մարզում մեծ փոփոխություններ է բերել, և այդ աշխատանքն անպայման գնահատել էր պետք։ Մարզում հասարակական կարգի պահպանության և բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի` ծառայության մեջ աչքի ընկած պարեկները Ռոբերտ Ղուկասյանի կողմից արժանացան շնորհակալագրերի և խրախուսական նվերների։

ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ

ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ 28.12.2023

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ 2023թ. դեկտեմբերի 27-ի ՆՀ-412-Ա հրամանագրով Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:48:03