Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ 22.07.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանն ընդունել են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին, Գորիսի ենթապատվիրակության ղեկավար ժելկո Լեժայային ու կազմակերպության այլ աշխատակիցների։ Քննարկվել են համատեղ ուժերով Սյունիքում անցած տարի կատարված, այս պահին ընթացող աշխատանքները, ինչպես նաև կնքված երկկողմ համագործակցության հուշագրի շրջանակում իրականացվող ծրագրերի արդյունքները։ Դաֆնե Մարեն առաջին անգամ էր...

Ներկայացվել է շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ծրագիրը 19.07.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը երեկ մասնակցել են «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» դրամաշնորհային ծրագրի ներկայացմանը, որն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ Զարգացման ծրագիրը՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ։ Ծրագրի արդյունքների մասին հանրությանը իրազեկելու նպատակով Սյունիքում այս օրերին կազմակերպվել է լրագրողական...

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ 15.07.2025
Սյունիքի մարզպետի աշխատակազմում այսօր կազմակերպված հանդիպման ընթացքում «Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի» ղեկավարները ներկայացրեցին աշնանը մեկնարկող մասնագիտական ուսուցման ծրագիրը։ Հյուրընկալության, զբոսաշրջության, ռեստորանային ծառայությունների ոլորտների մասնագետներն ու գործարարները հնարավորություն ունեցան ծանոթանալ այս բնագավառներում կրթության առաջատար միջազգային վարկանիշ ունեցող Լոզանի հյուրընկալության դպրոցի (EHL) կողմից լիցենզավորված, շվեյցարական...

ԿԱՊԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆՆ ՈՒ ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ 14.07.2025
Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության Կապանի երկրագիտական թանգարանն ու ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն այսօր մտադրությունների հուշագիր կնքեցին։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից հուշագրի ստորագրումն ու այս նոր նախաձեռնությունը շնորհավորեց և կարևորեց Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար էդգար Մարտիրոսյանը։ Նշելով, որ հայրենիքը ճանաչելու լավագույն վայրերից մեկը թանգարանն է՝ նա, մասնավորապես, ասաց․ «Բուհում և թանգարանում է, որ...
ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024–2030 թվականների ռազմավարության գործողությունների պլանի պահանջի համաձայն` մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերական ուսումնասիրության և տվյալների հավաքման հարցաշար։ Հարցաշարը հնարավորություն կընձեռի գնահատելու բնակչության վերաբերմունքը ֆիզիկական կուլտուրային և սպորտին, ինչպես նաև հավաքելու տվյալներ հանրության նախասիրությունների, ակտիվության մակարդակի և ոլորտի զարգացման...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ 05.07.2025
Շնորհավո՛ր Սահմանադրության օրը, սիրելի՛ հայրենակիցներ: Այսօր, առավել քան երբևէ, մենք կարևորում ենք օրենքի գերակայության, քաղաքացիական պատասխանատվության և միասնության դերը՝ որպես ազգային առաջընթացի հիմնասյուներ։ Հուլիսի 5-ը մեր պետական ամենակարևոր տոներից մեկն է, որովհետև 30 տարի առաջ Սահմանադրության ընդունումը ոչ միայն ամրագրեց ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այլև ամրապնդեց պետականության իրավական հիմքն ու ինքնիշխանության իրավունքը։...


