Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ

ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ 28.12.2023

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ 2023թ. դեկտեմբերի 27-ի ՆՀ-412-Ա հրամանագրով Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար։

ՍՈՒԲՎԵՆՑԻԱ - 2023․ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ

ՍՈՒԲՎԵՆՑԻԱ - 2023․ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ 28.12.2023

#Սյունիքի մարզի #Տաթև համայնքը, որը ներառում է միայն գյուղական բնակավայրեր (8 գյուղ), 2023 թվականին ներկայացրել է ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող մեկ ծրագիր. -«Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի համար ոռոգման ջրի ցանցի կառուցում»․ -ծրագրի ընդհանուր արժեքը 96 մլն 607 հազար դրամ է, որում պետական բյուջեից համաներդրումը 48 մլն 303 հազար դրամ է։ Աշխատանքներն ընթացքի մեջ են, ծրագիրը կավարտվի 2024թ․։...

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ․ «ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԻՆ» »

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ․ «ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԻՆ» » 28.12.2023

  Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմակերպել էր «Ամփոփում ենք տարին» խորագրով միջոցառում, որի շրջանակներում կայացավ տոնական համերգ Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում: Շահառուները Ձմեռ պապի և Ձունանուշի կողմից նվերներ ստացան: Միջոցառման շարունակությունը Մեղրի համայնքում էր: Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց մոմավառություն և ծաղկադրում՝ 44-օրյա պատերազմում զոհված հերոսների...

ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՑ

ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՑ 28.12.2023

  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի N 1313 - Ա որոշմամբ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Կարեն Բալյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար։

«ՏԱՐՎԱ ՄԱՐԶՊԵՏ» ՄՐՑԱՆԱԿ՝ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ

«ՏԱՐՎԱ ՄԱՐԶՊԵՏ» ՄՐՑԱՆԱԿ՝ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ 27.12.2023

«Հանրային վարկանիշ» տեղեկատվական-վերլուծական ընկերության «THE LEADER 2023» մրցանակաբաշխության շրջանակներում «Տարվա մարզպետ» անվանակարգում մրցանակի է արժանացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Դեկտեմբերի 26-ին մարզպետի աշխատակազմի ներկայությամբ մրցանակը մարզի ղեկավարին հանձնեց «Հանրային վարկանիշ» ընկերության պրոդյուսեր Կարինե Թուխիկյանը։ Նա նշեց, որ մրցանակաբաշխության հիմքում «Էմպիրիկա» հետազոտական ընկերության կատարած սոցիոլոգիական հարցումներն են և փորձագիտական եզրակացությունները, այն է՝ հաշվի են առնվել տարվա ընթացքում Սյունիքի մարզպետի գործունեությունն ու հատկապես ԼՂ-ից տեղահանված բնակչությանը Սյունիքում ընդունելու բարդ գործընթացի կազմակերպումը։

ՍՈՒԲՎԵՆՑԻԱ - 2023․ ՏԵՂ  ՀԱՄԱՅՆՔ

ՍՈՒԲՎԵՆՑԻԱ - 2023․ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ 26.12.2023

  2023 թվականին #Սյունիքի մարզի սահմանամերձ #Տեղ համայնքում, որը ներառում է միայն գյուղական յոթ բնակավայր, հաստատվել է ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացվող մեկ սուբվենցիոն ծրագիր՝ երկու ենթաբաղադրիչով։ Ծրագրի ընդհանուր արժեքը 19 մլն 431 հազար դրամ է, որում պետական բյուջեից համաֆինանսավորման չափը՝ 10 մլն 687 հազար դրամ։ Իրականացված ծրագրերն են. -Խնածախ բնակավայրում խաղահրապարակի և ժամանցի կենտրոնի կառուցում/հիմնում․ - ծրագրի արժեքը 9 մլն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36