Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ՄԱՐԶԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ 08.10.2019
Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հյուրընկալել է մարզի բոլոր համայնքներից 22 մանկավարժի եւ կրթության բնագավառում ու մատաղ սերնդի դաստիարակության գործում ներդրած ավանդի եւ բարեխիղճ աշխատանքի համար՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ շնորհակալագրեր հանձնել նրանց։ Պարգեւատրվողները հանրապետական եւ միջազգային օլիմպիադաներում հաղթած աշակերտներ...

ՍՅՈՒՆԻՔԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԷՊՈՍԱՍԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՆ 07.10.2019
Հոկտեմբերի 5- ին Արագածոտնի մարզի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը անցկացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ « Սասնա տուն » ԿՀ կողմից իրականացվող՝ « Սասնա ծռեր » կամ « Սասունցի Դավիթ » էպոսի պահպանման ու տարածման ծրագրի շրջանակներում կազմակերպվող էպոսասացության ամենամյա հանրապետական մրցույթ - փառատոնի եզրափակիչ փուլը :...

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵՑ ԵՎ ԱՅՑԵԼԵՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ 06.10.2019
Անցնող շաբաթավերջին ընդլայնված նիստ գումարեց « Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամի » հոգաբարձուների խորհուրդը , որին խորհրդի նախագահ , Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանից , խորհրդի անդամներ Թոմաս Հոֆմանից (« ԶՊՄԿ » ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ ) եւ Տիգրան Իվանյանից բացի ներկա էին նաեւ հրավիրված անձինք։ Նիստի օրակարգում...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 05.10.2019
Սիրելի՛ ուսուցիչներ ու մանկավարժական աշխատանքի վետերաններ Ջերմորեն ու առանձնահատուկ հարգանքով շնորհավորում եմ բոլորիդ այսօր մեր հանրապետությունում նշվող Ուսուցչի օրվա կապակցությամբ։ Հոկտեմբերի 5-ի մասնագիտական տոնին մաղթում եմ ձեզ չմարող եռանդ ու լավատեսություն, համբերատարություն ու օր օրի ավելացող իմաստնություն, առողջություն ու աներեր հեղինակություն, չնայած, բոլորս ենք համոզված, որ անչափ պատասխանատու եւ մեր հանրության համար կենսական ձեր աշխատանքում դուք ամեն օր եք արժանի գնահատանքի...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 04.10.2019
Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարզպետարանում քաղաքացիների ընդունելություն է կատարել։ Ընդունելությանը ներկայացել է 29 քաղաքացի : Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել է 16, աշխատանքի տեղավորման՝ 9, դպրոցի խորհրդի կազմից բողոքի , հարևանից բողոքի , շենքի խաղահրապարակի վերանորոգման , դպրոցի անվանակոչման հարցերով՝ մեկական քաղաքացի :...



