Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ 19.11.2018
Նոյեմբերի 19-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ընդունեց ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում երկարաժամկետ դիտորդական առաքելությամբ Սյունիքում գտնվող միջազգային դիտորդներին («Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց»)՝ Գալինա Բախմատովային եւ Էմիլ Շակիր Ուլուին: Դիտորդները տեղեկացրին, որ հանդիպումներ են ունենալու նաեւ համայնքապետերի, մարզում գործող ԶԼՄ-ների, ՀԿ-ների, քաղաքական...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ 18.11.2018
Նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մասնակցեց «Սյունիքյան մշակութային շրջագայություն» նախագծի հերթական միջոցառմանը. Կապանի մշակույթը ներկայացվեց Մեղրիում: Մեղրու մշակույթի կենտրոնում ցուցադրվեցին Վ.Գասպարյանի ձեռքի աշխատանքները, Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի, արվեստի եւ գեղարվեստի դպրոցների սաների սաների գեղանկարչական, խեցեգործական, ձեռագործ աշխատանքները: Ցուցադրությունից հետո մշակույթի կենտրոնի դահլիճում...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ 17.11.2018
Սիրելի՛ ուսանողներ Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է նոյեմբերի 17-ին: Ուսանողական նստարանին երբեւէ նստած ամեն մարդու համար ամենաջերմ հիշողություններով լի ժամանակահատվածն են ուսանողական տարիները: Ուսումնառության այդ տարիներին են դրվում ձեր ապագա մասնագիտական եւ անձնական հաջողությունների հիմքերը: Գիտելիքներ ստանալուն զուգահեռ, շփվելով նաեւ սիրելի դարձած իմաստուն դասախոսների հետ, ձեռք բերելով ընկերներ ու կյանքի...

ԱՅՑ ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ 16.11.2018
Նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այցելեց «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ: Մարզի ղեկավարը շրջեց կենտրոնի բաժանմունքներում, զրուցեց հիվանդների եւ բժշկական անձնակազմի հետ, ծանոթացավ հիվանդանոցի շենքային պայմաններին, սարքավորումներին եւ հնարավորություններին, մատուցվող ծառայություններին ու դրանց ցուցանիշներին:

ՄԱՐԶՊԵՏԸ ԽՆԱԾԱԽՈՒՄ ՔՆՆԱՐԿԵՑ ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ 15.11.2018
Հունան Պողոսյանն առաջարկեց բնակիչներին փոխհատուցում ստանալուց զատ հարցի լուծման այլընտրանքային եւ առավել իրատեսական տարբերակներ առաջարկել՝ խոստանալով, որ խնդիրը կրկին կքննարկի ՀՀ կառավարության հետ. մասնավորապես, առաջարկվեց համաձայնել նույն գյուղում տներ գնելու եւ իրենց հանձնելու տարբերակին:

ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ՄԻՄՅԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՄՇԱԿՈՒՅԹԸ 15.11.2018
Նոյեմբերի 14-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մասնակցեց «Սյունիքյան մշակութային շրջագայություն» խ որագրով միջոցառումների շարքի մեկնարկին. մարզի համայնքների մշակույթը նման ձեւաչափով միմյանց համար ճանաչելի դարձնելու նախաձեռնությունը մարզպետարանինն է, առաջին կանգառը՝ Կապանը, որտեղ իրենց մշակույթը ներկայացրին սիսիանցիները: Առաջիկայում Սյունիքի համայնքները մշակութային ծրագրերով կհյուրընկալեն մեկը մյուսին: Բացի համայնքների մշակութային ներուժին ծանոթանալու...


