Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Անցկացվեց «Կորյուն» ռազմամարզական խաղերի մարզային փուլը (տեսանյութ) 01.03.2018
Փետրվարի 28-ին մարզկենտրոնում անցկացվեց «Կորյուն» ռազմամարզական խաղերի մարզային փուլը, որին մասնակցել են մրցույթի տարածքային փուլերում առաջին տեղը զբաղեցրած մարզի համայնքների 8 թիմեր: Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էր 8-12-րդ դասարանների 10 աշակերտ` երկու աղջիկ և ութ տղա: Նրանք մրցել են հինգ մրցաձևերից: Մրցույթի մարզային փուլում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Գորայքի, Քաջարանի թիվ 1 և Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցների թիմերը:...

Մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը 27.02.2018
Փետրվարի 24-ին Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը: Oլիմպիադայի մարզային փուլին մասնակցում են տարածքային փուլը հաղթահարած մարզի հանրակրթական դպրոցների աշակերտները: Օլիմպիադայի ընթացքում մարզի դպրոցականներն իրենց գիտելիքները կփորձեն 16 առարկաներից: Այն անցկացվում է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության հսկողությամբ: Դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը կավարտվի...

Սյունիքի մարզպետարանի թիմը մասնակցել է պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության մրցույթին 27.02.2018
Փետրվարի 22-23-ը Սյունիքի մարզպետարանի թիմը (3 կին և 3 տղամարդ) մասնակցել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթին: Մարզպետարանի թիմը մրցույթից վերադարձել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պատվոգրով և հուշանվերներով: Մրցումներն անցկացվել են «Ասպար Արմս» հրաձգարանում: Մրցմանը մասնակցել են ՀՀ Նախագահի, ՀՀ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմերի, ՀՀ...

Անցկացվեց ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը 20.02.2018
Այսօր Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Սյունիքի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին ներկա էին մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, մարզի համայնքների ղեկավարներ ու ավագանիներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք: Օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզպետարանի...
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 19.02.2018
2018 թվականի փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին, Կապան քաղաքում՝ ՀՀ Սյունիքի մարզպետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում, տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի <<Մարզպետարան>> բաժնի <<Մարզխորհրդի նիստեր>> ենթաբաժնում:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ, սոցիալական աշխատող Ռուզաննա Ալավերդյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից պարգևատրվել է նախարարի պատվոգրով ու հուշանվերով՝ <<Լավագույն աշխատանք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հետ>> անվանակարգում: Մարզպետ Վահե Հակոբյանը մրցանակը հանձնել է Ռուզաննա Ալավերդյանին, շնորհակալություն հայտնել արդյունավետ աշխատանքի համար և մաղթել...