Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՆԻՍՏ Է ԳՈՒՄԱՐԵԼ

ՄԱՐԶԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՆԻՍՏ Է ԳՈՒՄԱՐԵԼ 09.06.2023

Հունիսի 8-ին կայացել է Սյունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ , Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը , մասնակցում էին հանձնաժողովի անդամները՝ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությ ունից, ՀՀ ՊՆ ՌՈ Կապանի և Սիսիանի բաժ իններից , ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման...

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՄԱՐԶՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՄԱՐԶՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ 09.06.2023

Այսօր Սյունիքի մարզպետը հանդիպել է «SOS Chrétiens d’Orient» («ՍՈՍ Արևելքի քրիստոնյաներ») կազմակերպության Սյունիքի և Արցախի պատասխանատու Արամ Գայայանի հետ։ Պարոն Գայայանը Ռոբերտ Ղուկասյանին է ներկայացրել 2020-ից նաև Սյունիքում գործունեություն ծավալած կազմակերպության ծրագրերը, ընթացիկ աշխատանքն ու աջակցության ուղղությունները։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել իրականացված ծրագրերի համար և համագործակցային աշխատանքի պատրաստակամություն հայտնել։

ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔ

ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔ 08.06.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Մարզպետը ողջունել է դեսպանի երկրորդ այցը Սյունիք, իսկ Քրիստինա Քվինը պատմել է աշխատանքային այցի նախորդ օրերին մարզի համայնքներում ունեցած հանդիպումների մասին։ Նա հետաքրքրվել է հատկապես Տեղ համայնքում ու մարզի սահմանային այլ բնակավայրերում ստեղծված ներկա անվտանգային իրավիճակով, և մարզպետը, պատասխանելով նրա հարցերին, ներկայացրել է ստեղծված կացութունը։ Ռոբերտ Ղուկասյանը...

ԴԻՏԱՐԿՎԵԼ ԵՆ ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

ԴԻՏԱՐԿՎԵԼ ԵՆ ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ 02.06.2023

  Գորիս համայնք աշխատանքային այցի ընթացքում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ դիտարկել է նաև պետական միջոցներով, սուբվենցիոն ծրագրերով, տեղական ու միջազգային դոնորների աջակցությամբ այստեղ իրականացվող քաղաքաշինական աշխատանքների ընթացքը։ Նշենք, որ այս պահին համայնքում ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերն են․ -Թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնանորոգում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 224 մլն դրամ, որից ՀՀ կառավարության...

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ 01.06.2023

  Այսօր՝ Հունիսի 1-ի առիթով, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը մարզպետարանում հյուրընկալեց «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» մի քանի երեխաների (կենտրոնն ընդհանուր 100-ից ավելի շահառու ունի)։ Ներկա էին նաև կենտրոնի տնօրենը, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոնի տնօրենը։ Երեխաները նախ ծանոթացան մարզպետի տեղակալի ու մյուս ներկաների հետ, պատմեցին իրենց երազանքների,...

ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ՝ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԱՌԻԹՈՎ

ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ՝ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԱՌԻԹՈՎ 01.06.2023

     Հ ունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աջակցությամբ Կապանի թիվ 5, թիվ 13 հիմնական դպրոցների ու «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» երեխաները (մոտ 400 երեխա) հնարավորություն ունեցան դիտելու Կապանի «Տիկնիկ» թատրոնի ներկայացումը։ Մարզպետի աշխատակազմը նաև նվերներ էր տարել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» շահառու երեխաներին։  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36