Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ՝ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԱՌԻԹՈՎ

ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ՝ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԱՌԻԹՈՎ 01.06.2023

     Հ ունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աջակցությամբ Կապանի թիվ 5, թիվ 13 հիմնական դպրոցների ու «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» երեխաները (մոտ 400 երեխա) հնարավորություն ունեցան դիտելու Կապանի «Տիկնիկ» թատրոնի ներկայացումը։ Մարզպետի աշխատակազմը նաև նվերներ էր տարել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» շահառու երեխաներին։  

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԳՈՐԻՍՈՒՄ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԳՈՐԻՍՈՒՄ 31.05.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 31-ին Գորիս համայնքում քաղաքացիների ընդունելություն է կատարել։ Ընդունելության է եկել 32 քաղաքացի։ Նրանք մարզպետին են դիմել սոցիալական, առողջապահական, քաղաքաշինական, աշխատանքի տեղավորման ու այլ հարցերով։ Քաղաքացիների ներկայացրած որոշ խնդիրներ տեղում լուծում են ստացել, որոշները մարզպետի աշխատակազմի համապատասխան մասնագետների կողմից կուսումնասիրվեն՝ լուծումներ գտնելու նպատակով։  

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 30.05.2023

Գորիս համայնքի հարգելի՛ բնակիչներ   Տեղեկացնում ենք, որ վաղը՝ մայիսի 31-ին՝ ժամը 14։00-ից սկսած, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսի համայնքապետարանի շենքում կկատարի քաղաքացիների ընդունելություն։

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է  ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ  ԲՈԼՈՐ ԳՅՈՒՂԵՐ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՈԼՈՐ ԳՅՈՒՂԵՐ 30.05.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյան ը մայիսի 23 -29-ը այցեր ու հանդիպումներ է ունեցել   Գորիս համայնքի   բոլոր բնակավայրերում։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ մայիսի 23-ին նա եղել է Վերիշեն ու Ակներ գյուղերում։ Մարզպետը հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները, այցելել նաև երկու բնակավայրերի դպրոցներ։ Ակների միջնակարգ դպրոցում Ռոբերտ Ղուկասյանը աշակերտների համար նաև բաց դաս է անցկացրել «Նախնական...

ԱՅՑ ԳՈՐԻՍԻ ԲԿ

ԱՅՑ ԳՈՐԻՍԻ ԲԿ 30.05.2023

  Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանն այսօր այցելել են «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ։ Կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանի ուղեկցությամբ նրանք դիտարկել են վերջերս այստեղ տեղադրված լազերային քարափշրման ժանակակից սարքը, շրջել նաև ախտորոշիչ լաբորատորիաներով, ծանոթացել հիվանդանոցի տեխնիկական հնարավորություններին ու ծառայություններին։

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 28.05.2023

  Սիրելի՛ հայրենակիցնե՛ր Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի և Մայիսյան հերոսամարտերում տարած հաղթանակի կապակցությամբ։ 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհրդի կողմից Հայկական պետության անկախության հռչակմամբ դարերի ընդմիջումից հետո ինքնիշխան Հայաստանը միջազգային հարաբերությունների սուբյեկտ դարձավ։ Մեր խոնարհումը՝ բոլոր հերոսների հիշատակին, որոնց արյամբ ու սխրանքով նվաճվեց Առաջին հանրապետության անկախությունը։ Մայիսի 28-ը մեզ համար շատ կարևոր մի ուղերձ ունի,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 12:48:16