Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԼԵՌՆԱՁՈՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՄԱՆԿԱՎԱՐԺ ՌՈԲԵՐՏ ԷՋԱՆԱՆՑՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԿՈԹՈՂ 01.09.2017
Այսօր Լեռնաձորի հիմնական դպրոցի բակում տեղի ունեցավ դպրոցի երկարամյա տնօրեն, անվանի մանկավարժ Ռոբերտ Գրիգորյանի (Էջանանցի) հիշատակին նվիրված հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը: Հուշակոթողի բացման պատիվը տրվեց ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին և Էջանանցու դուստր, Լեռնաձորի հիմնական դպրոցի տնօրեն Ծովինար Գրիգորյանին: Քաջարանի հոգևոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանը կատարեց հուշաքարի օրհնության կարգ, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին մեծ ուսուցչի հիշատակը...

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԴՊՐՈՑՆԵՐ 01.09.2017
Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, մարզպետ Վահե Հակոբյանն այցելել է Կապանի թիվ 1 հիմնական դպրոց՝ մասնակցելու առաջին զանգի տոնական միջոցառմանը: Մարզի ղեկավարը շնորհավորել է դպրոցականներին՝ բարի երթ ու հաջողություններ մաղթել նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Վահե Հակոբյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին մատաղ սերնդին կրթելու և դաստիարակելու պատասխանատու աշխատանքի համար: Մարզի ղեկավարը Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Լուսինե...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.09.2017
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ. Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ։ Սեպտեմբերի 1-ն ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է: Սյունեցին միշտ էլ աչքի է ընկել իր գրագիտությամբ, կրթվածությամբ, փայլուն մտքով և նորարարական գաղափարներով: Պատահական չէ, որ մեր սյունեցիներից շատ շատերը մեծ ձեռքբերումներ և...

ԱՎԱՐՏՎԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ <<ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ>> ՄՐՑՈՒՅԹԸ 31.08.2017
Օգոստոսի 30-ին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ամփոփվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար անցկացվող «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի արդյունքները: Մարզիկները մրցել են շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ և բասկետբոլ մարզաձևերում: Սյունիքի մարզը ներկայացնող մարզիկները հաջող հանդես եկան դարթս, շախմատ, սեղանի թենիս, եռամարտ մարզաձևերում: Մարիաննա Դավթյանը դարթս մարզաձևում գրավել է առաջին, Արամ Սահակյանը եռամարտ, Անդրանիկ...

<<ՍՅՈՒՆԻՔ>> ՋՈԿԱՏԸ <<ԲԱԶԵ 2017>> ՀԱՎԱՔԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՄՐՑԱՆԱԿՆԵՐՈՎ 30.08.2017
Օգոստոսի 26-ին Ծաղկաձորում ավարտվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից անցկացվող <<ԲԱԶԵ 2017>> համահայկական երիտասարդական հավաքը: Հավաքին Սյունիքը ներկայացնող ջոկատն այս տարի հանդես եկավ կապույտ ճակատի ներքո: Սյունեցիներն իրենց ուժերը չափեցին ինտելեկտուալ, սպորտային, մշակութային մրցաձևերում՝ ներճակատային և միջճակատային մրցույթներում գրավելով մրցանակային տեղեր: Վարդան Մովսիսյանը <<Շախմատ>> մրցույթում արժանացել է ոսկե մեդալի, Գոռ Եփրեմյանը՝...

2017-18 ուսումնական տարվան ընդառաջ օգոստոսի 28-ին Գորիսում տեղի ունեցավ մարզի կրթության ոլորտի աշխատողների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Խորհրդակցությանը ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Մարզի ղեկավարն, ամփոփ ներկայացնելով նախորդ ուսումնական տարում մարզի կրթական ոլորտում ունեցած հաջողությունները, նշեց, որ դպրոցականների...