Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղեկատվություն՝ մարզում ապրիլ ամսին գրանցված ծնունդների վերաբերյալ 05.05.2018
ՀՀ Սյունիքի մարզի ծննդօգնություն ցուցաբերող բուժհաստատություններից հավաքագրված ապրիլ ամսվա ծնունդների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն հ/հ Կազմակերպության անվանումը Ընդամենը ծնունդներ որից տղաներ...
Անհրաժեշտ է պահպանել սեփական եկամուտների հավաքագրման դրական միտումները 04.05.2018
Հաշվի առնելով ՀՀ համայնքների բյուջեների եկամտային մասի 2018 թվականի առաջին չորս ամիսների կատարողականի դրական միտումները, ինչպես նաև կարևորելով բնակչությանը մատուցվող ծառայությունների անընդհատության և հասանելիության ապահովումը` առաջարկում ենք ՏԻՄ բոլոր դերակատարներին ակտիվորեն շարունակել աշխատանքները համայնքների բնակչության հետ` մատուցելով նրանց համապատասխան ծառայությունները: Անհրաժեշտ է նաև պահպանել սեփական եկամուտների հավաքագրման դրական միտումները, քանի որ այդ եկամուտները ուղղվելու...

Սյունեցի ըմբշամարտիկը՝ Եվրոպայի առաջնությունում 03.05.2018
Այսօր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ընդունել է Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի սան, ըմբշամարտիկ Արթուր Թելունցին և նրա մարզիչ Տիգրան Աղաբեկյանին: Մարզիչը Սյունիքի մարզպետին է ներկայացրել Արթուր Թելունցի` մի շարք մրցույթներում արձանագրած հաջողությունները: Նա նշել է, որ ըմբշամարտիկը ճանաչվել է Եվրոպայի մրցաշարի համար ստուգողական գոտեմարտի հաղթող և արժանացել հունիսի 15-17-ը Հունգարիայում կայանալիք Եվրոպայի դեռահասների ըմբշամարտի առաջնությանը մասնակցելու պատվին: Վահե...

Մարզում ուժեղացվել են հասարակական կարգի պահպանման և բնակչության անվտանգությանն ուղղված աշխատանքները 25.04.2018
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների, ուժային կառույցների և իրավապահ համակարգի պատասխանատուների հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետությունում այս օրերին տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Նշվել է, որ իրավապահ մարմինների կողմից մարզում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է: Վահե Հակոբյանը կարևորել է հասարակական կարգի պահպանման և բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքների պատշաճ...

Վահե Հակոբյանը հարգանքի տուրք մատուցեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին 24.04.2018
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղիկներ դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին: Բաղաբուրջի հուշահամալիրում Սյունիքի մարզպետը հարգանքի տուրք մատուցեց նաև Արցախյան, Քառօրյա և Հայրենական մեծ պատերազմների սյունեցի հերոսների հիշատակին: Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Բաղաբուրջի հուշահամալիր էին...

Հայտնի են <<Ընթերցանության մրցույթ-2018>>-ի մարզային փուլի հաղթողները 18.04.2018
Ապրիլի 17-ին Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց <<Ընթերցանության մրցույթ-2018>>-ի մարզային փուլը, որին մասնակցել են մարզի 38 հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի 74 աշակերտ: Մրցույթն անցկացվեց երկու փուլով: Նախապես կազմված ժյուրիի անդամների ներկայությամբ աշակերտները իրենց ընտրած գրքից կարդացել են հատված (առնվազն 10 տող), որից հետո ժյուրիի առավելագույն գնահատականին արժանացած աշակերտները 2-րդ փուլի ընթացքում ընթերցեցին նույն ծավալի հատված, բայց այս անգամ ժյուրիի...


