Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏԻ ՄՈՏ ԿԱՅԱՑԱՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ 26.07.2016
Հուլիսի 25-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Մարզպետն ընդունել է 36 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր երեսուն, աշխատանքի տեղավորման՝ երեք, առողջարանային ուղեգիր հատկացնելու, նպաստի վերականգնման և հարևանի ապօրինի շինարարության հարցերով՝ մեկական քաղաքացի: Դրամական օգնության դիմումներից քսանինին տրվել է դրական լուծում, մեկ դիմում ուսումնասիրման փուլում է: Աշխատանքի ընդունվելու մասին դիմած երեք...
ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆ ԻՎԱՆ ՎՈԼԻՆԿԻՆԻՆ 25.07.2016
Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Մարզպետը ողջունել է հյուրին, նշելով, որ նման այցելությունները լավ հնարավորություն են տեղում ծանոթանալու մարզի աշխարհագրական առանձնահատկություններին, տնտեսությանը, զարգացման հեռանկարներին ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը համառոտ ներկայացրել է Սյունիքի մարզի աշխարհագրական դիրքը, քաղաքային ու գյուղական...
ՄԱՐԶՊԵՏԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ-2016>> ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ 24.07.2016
Հայտնի են ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք-2016>> մրցույթի հաղթողներն ու մրցանակակիրները: Հուլիսի 23-ին` միջոցառման փակման հանդիսավոր արարողությանը և մրցանակակիրների պարգևատրմանը, ներկա են գտնվել ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, կառավարության անդամներ, մարզպետներ: Հաղթողներին և մրցանակակիրներին ՀՀ նախագահի վկայագրերը, դրամական պարգևները և հուշանվերները հանձնել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Ավանդույթի համաձայն...
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 22.07.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր անցկացրել է խորհրդակցություն սեփական եկամուտների հավաքագրման առավել ցածր ցուցանիշ ունեցող համայնքների ղեկավարների մասնակցությամբ: ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Սեյրան Ավետիսյանը ներկայացրեց տեղեկատվություն նշված համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման վերաբերյալ սույն թվականի հուլիսի 1-ի դրությամբ: Նշվեց, որ չնայած այն հանգամանքին, որ ընդհանուր առմամբ մարզի միջին ցուցանիշները բարձր են, սակայն կան մի շարք...
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍԻՍԻԱՆՈՒՄ ԷՐ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ 21.07.2016
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն աշխատանքային այցով եղավ Սիսիանում: Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի հետ Վարդան Դավթյանն այցելել է Սիսիանի արվեստի դպրոց, որտեղ քննարկվել են շենքային պայմաններին առնչվող հարցեր: Դպրոցը վերջին տարիներին բազմաթիվ հաջողություններ է ունեցել հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոներում: Վ. Դավթյանը խոստացավ դպրոցի սաներին աջակցել պարային հագուստների ձեռքբերման հարցում: Մարզպետի տեղակալի հաջորդ կանգառը...
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը Սիսիանում մասնակցել է <<Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն>> տարածաշրջանային ծրագրի քննարկմանը, որին ներկա էին Սիսիանի տարածաշրջանի համայնքապետարանների, հասարակական կառույցների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: <<Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն>> տարածաշրջանային ծրագիրն իրականացվում է <<Բնության համաշխարհային հիմնադրամի>>...