Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վահե Հակոբյանը հանդիպել է  Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ

Վահե Հակոբյանը հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ 26.12.2017

 Դեկտեմբերի 25-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հրավերով այցելել է Երևանում ԻԻՀ դեսպանություն, հանդիպել դեսպանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության, Սյունիքի և Իրանի միջև տնտեսության, մշակույթի, առևտրի ու այլ ոլորտների զարգացմանն ուղղված հարցեր: Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին անդրադարձել է օրերս Կապանում բացված <<Արաս>> ազատ գոտու գրասենյակի գործունությանը՝ նշելով, որ...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 26.12.2017

 2017 թվականի դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին, Կապան քաղաքում՝ ՀՀ Սյունիքի մարզպետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում, տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի <<Մարզպետարան>> բաժնի <<Մարզխորհրդի նիստեր>> ենթաբաժնում:  

Մարզկենտրոնում անցկացվեց քաղաքացիների ընդունելություն

Մարզկենտրոնում անցկացվեց քաղաքացիների ընդունելություն 25.12.2017

Դեկտեմբերի 21-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը ներկայացել է 102 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր ութսունմեկ, աշխատանքի տեղավորման միջնորդության համար` քսանմեկ քաղաքացի: Դրամական օգնության դիմումներին տրվել է դրական լուծում: Ընթացք է տրվել աշխատանքի տեղավորման մասին հինգ դիմումի, տասնվեց դիմումներ վերցվել են հաշվառման և ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները:  

Սյունիքում  մեկնարկեց  Իտալական պիցցայի արտադրությունը (տեսանյութ)

Սյունիքում մեկնարկեց Իտալական պիցցայի արտադրությունը (տեսանյութ) 21.12.2017

 Մարզպետ Վահե Հակոբյանը Կապանում մասնակցել է Իտալական պիցցայի արտադրամասի հանդիսավոր բացմանը, որին ներկա էին նաև իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Խադեմ Արաբ Բաղիի գլխավորած պատվիրակությունը: Նորաբաց պիցցայի գործարանի սարքավորումներն ամբողջությամբ ներմուծված են Իտալիայից, որտեղ արտադրվում է իտալական ձևով, բայց տեղական մթերքներից պատրաստված կիսաֆաբրիկատ պիցցա: Վահե Հակոբյանը գործարանի ղեկավարության և հյուրերի ուղեկցությամբ շրջայց է կատարել...

Սյունիքում բացվել  է  <<Արաս>> ազատ տնտեսական գոտու գրասենյակը (տեսանյութ)

Սյունիքում բացվել է <<Արաս>> ազատ տնտեսական գոտու գրասենյակը (տեսանյութ) 20.12.2017

  Այսօր մարզկենտրոնում բացվել է Իրանի Իսլամական Հանրապետության <<Արաս>> ազատ տնտեսական գոտու գրասենյակը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին մարզպետ Վահե Հակոբյանը, <<Արաս>> ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Գրասենյակի կարմիր ժապավենը կտրեցին Վահե Հակոբյանն ու Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին: Մարզի ղեկավարը շնորհավորել է իրանական կողմին ու ներկաներին գրասենյակի բացման...

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունը

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունը 15.12.2017

Դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։ Պաշտոնական բացման արարողության ժամանակ կնքվել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես՝ Ազատ տնտեսական գոտու կազմակերպման վերաբերյալ պայմանագիր է կնքվել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերության միջև: Փաստաթուղթը ստորագրել են նախարար Սուրեն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-18 10:06:40