Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ 29.12.2017

   Սիրելի՛ սյունեցիներ,  Ավարտվում է 2017 թվականը, որը մեզ համար ամենից առաջ ձեռքբերումների տարի էր։ Համատեղ ուժերով մեզ հաջողվեց կյանքի կոչել մի շարք ծրագրեր և տարին ամփոփել` արձանագրելով, որ այսօր մենք ունենք վերածնունդ ապրող Սյունիք։  Անցնող տարվա ամենակարևոր նվաճումները, թերևս, Մեղրու ազատ տնտեսական գոտու բացումն ու Կապանի օդանավակայանի վերագործարկման մեկնարկն էին, որոնք վստահաբար նոր թափ կհաղորդեն մարզում իրականացվող ներդրումներին, տնտեսության և զբոսաշրջության...

Վահե Հակոբյանն այցելել է բարեգործական ճաշարան և  նվերներ հանձնել շահառուներին

Վահե Հակոբյանն այցելել է բարեգործական ճաշարան և նվերներ հանձնել շահառուներին 29.12.2017

 Դեկտեմբերի 28-ին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այցելել է <<Առաքելություն Հայաստան>> բարեգործական ճաշարան: Հյուրերին տոնական համերգով ողջունեցին Կապանի թիվ 13 նախակրթարանի սաները: Մարզի ղեկավարը շնորհավորել է շահառուներին գալիք տոների առթիվ, զրուցել նրանց հետ, ծանոթացել վերջիններիս խնդիրներին: <<Առաքելություն Հայաստան>> բարեգործական ճաշարանի շահառուները Վահե Հակոբյանի կողմից ստացան ամանորյա նվերներ, իսկ...

Անցկացվեց   մարզի զորահավաքային մարմնի նիստը

Անցկացվեց մարզի զորահավաքային մարմնի նիստը 28.12.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն անցկացրեց մարզի զորահավաքային մարմնի ընդլայնված նիստ, որին մասնակցեցին զորահավաքային մարմնի բոլոր անդամները։ Նիստը նվիրված էր մարզում զորահավաքի և զորահավաքային զորավարժանքների ժամանակ կառավարող խմբի, մարդկային և նյութատեխնիկական ռեսուրսների, ազդարարման տեղամասերի, զինապարտների և տեխնիկայի նախնական հավաքակետերի կազմակերպման համար տարածք, գույք և տրանսպորտային միջոցներ հատկացնելուն, ինչպես նաև հասարակական կարգի պահպանությանը։...

Կայացել  է  ՀՀ  Սյունիքի մարզխորհրդի նիստը

Կայացել է ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը 28.12.2017

 Դեկտեմբերի 27-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Սյունիքի մարզխորհրդի այս տարվա վերջին նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին ներկա էին մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, մարզի համայնքների ղեկավարներ և այլք: Օրակարգում ընդգրկված առաջին հարցի՝ 2017 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակներում ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների, խոշորացված համայնքների առաջիկա խնդիրների...

2018-ին ունենալու ենք տարածքային որակապես այլ կառավարում. Կարեն Կարապետյան

2018-ին ունենալու ենք տարածքային որակապես այլ կառավարում. Կարեն Կարապետյան 27.12.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են տարբեր գերատեսչությունների ղեկավարներն ու մարզպետները: Վարչապետը նշել է, որ խորհրդակցությունը հրավիրվել է 2018 թվականին մարզերում նախատեսվող ծրագրերն ու անելիքները, ինչպես նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված հարցերը քննարկելու նպատակով: «2018 թվականը լինելու է շատ հետաքրքիր, աշխատաշատ և բովանդակալից տարի: Որո՞նք են այն թիրախները,...

Վահե Հակոբյանը հանդիպել է  Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ

Վահե Հակոբյանը հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ 26.12.2017

 Դեկտեմբերի 25-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հրավերով այցելել է Երևանում ԻԻՀ դեսպանություն, հանդիպել դեսպանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության, Սյունիքի և Իրանի միջև տնտեսության, մշակույթի, առևտրի ու այլ ոլորտների զարգացմանն ուղղված հարցեր: Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին անդրադարձել է օրերս Կապանում բացված <<Արաս>> ազատ գոտու գրասենյակի գործունությանը՝ նշելով, որ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-05 17:39:34