Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ <<ԱՐԾՎԱԲՈՒՅՆ>> ՏԱՐԵՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ 25.05.2016
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Սաքո Դավթյանը, <<Կապանի մշակույթի կենտրոն>> ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ ու մի խումբ ուսանողներ այցելելցին <<Արծվաբույն>> տարեցների սպասարկաման կենտրոն: Այցելության նպատակն էր հանդիպել տարեցներին, շփվել նրանց հետ, ծանոթանալ նրանց հոգսերին ու մտահոգություններին: Հյուրերը տարեցների համար նվերներ ու սննդամթերք էին տարել: Տարեցների տրամադրությունը...
<<ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ>> ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ 23.05.2016
Այս տարվա <<Թանգարանների գիշեր>> միջոցառումը Հայաստանում անցկացվեց մայիսի 21-ին, որն իրականացվում է Մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով: Այս տարվա կարգախոս էր ընտրված <<Թանգարանները և մշակութային լանդշաֆտները>> թեման, որին օրվա խորհրդին համահունչ բազմաբնույթ միջոցառումներով ու ցուցադրություններով մասնակցեցին Սյունիքի մարզի 9 թանգարաններ:...
Կրթության ազգային ինսիտուտի Կապանի մասնաճյուղում անցկացվեց <<Տարվա լավագույն տնօրեն>>, <<Տարվա լավագույն ուսուցիչ>>, <<Տարվա լավագույն դաստիարակ>> ամենամյա մրցույթների մարզային փուլը: Մարզային փուլին մասնակցելու հայտ ներկայացրած մանկավարժները պատասխանել են հանձնաժողովի անդամների կողմից տրված հարցերին, ներկայացրել իրենց դիրքորոշումներն ու տեսակետները դասավանդման հիմնախնդիրների և հանրակրթության հարցերի վերաբերյալ: Գնահատող հանձնաժողովի...
ԱՎԱՐՏՎԵՑ <<ՊԱՏԱՆԻ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍ>> ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ 20.05.2016
Մայիսի 14-ին ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում անցկացված <<Պատանի մաթեմատիկոս>> օլիմպիադայի եզրափակիչ փուլում Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի աշակերտուհի Եվա Ստեփանյանը արժանացել է երրորդ կարգի դիպլոմի: ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը շնորհավորել է մրցանակակրին, շնորհակալություն հայտնել մարզը պատվով ներկայացնելու համար ու մաղթել նորանոր հաջողություններ:...
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԵՑԻՆ ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ 19.05.2016
Սյունիքի մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում լսողական խնդիրներ ունեցող 99 շահառուի անվճար տրամադրվեցին լսողական սարքեր: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում, օրերս գերատեսչության աշխատակիցները ՀՀ Սյունիքի մարզպետարանի և քաղաքային իշխանությունների հետ համատեղ տեղերում շահառուներին բաժանեցին լսողական սարքեր: Դրանք տրամադրվել են հաշմանդամություն ունեցող 30 տարեկանից բարձր և տարիքային կենսաթոշակի անցած...
ՄԱՐԶՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՁՈՐՔ ԹԱՂԱՄԱՍԻ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԿԱՄՐՋԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ 18.05.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ապրիլի 17-ին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ուղեկցությամբ այցելեց Կապանի Ձորք թաղամաս` ծանոթանալու թիվ 13 հիմնական դպրոցի հարակից տարածքում գտնվող վերգետնյա կամրջի հիմնանորոգման աշխատանքներին: Կամրջի նորոգման աշխատանքները, որոնք սկսվել էին անցած տարվա նոյեմբեր ամսից, արդեն ավարտին են մոտենում: Ներկայումս ընթանում են լուսավորության անցկացման և արտաքին տեսքի հետ կապված մի շարք աշխատանքներ: