Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ  ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ՝ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԱՌԻԹՈՎ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ՝ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԱՌԻԹՈՎ 01.06.2015

Ամենաջերմ սիրով ու ամենաբարի ցանկություններով շնորհավորում եմ սյունյաց մանուկներին Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ 28.05.2015

Սիրելի սյունեցիներ, Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առիթով: 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատում, Ղարաքիլիսայում և Բաշ Ապարանում հայ ժողովուրդն ազգովի՝ հոգևորականով ու զինվորականով, պաշտոնյայով ու շինականով կերտեց իր պատմական հաղթանակն ու անկախ պետականությունը: Եվ ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ իր բազմադարյա պատմությանը կարող է մի նոր արժեք տալ սխրանքներով ու անկախ ինքնիշխան պետականության կառուցմամբ: Անկախ հանրապետության հռչակումը հայ ժողովրդին հնարավորություն տվեց կերտել իր...

ՀՀ ՏԿԱԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՀԵՏ

ՀՀ ՏԿԱԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՀԵՏ 26.05.2015

Մայիսի 26-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն անցկացրեց ամենամսյա համամարզային խորհրդակցություն, որին մասնակցում էին հանրապետության 10 մարզպետներն ու նախարարության ղեկավար կազմը: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԱՌԻԹՈՎ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԱՌԻԹՈՎ 22.05.2015

Սիրելի' շրջանավարտներ Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցում ուսումնառության վերջին օրվա և Վերջին դասի կապակցությամբ: Դպրոցի, սիրելի ուսուցիչների և դասընկերների մասին անմոռանալի ու թանկ հուշերը ձեզ կուղեկցեն ամբողջ կյանքի ընթացքում:

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ CARD ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ CARD ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ 20.05.2015

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է CARD հիմնադրամի պատասխանատուներ Ա. Զաքարյանին, Ռ. Նալբանդյանին, Հ. Ալթունյանին, Կ. Բաղդասարյանին, Է. Ստեփանյանին, ՀԱԱՀ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մ. Գալստյանին:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 18.05.2015

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. մարտի 19-ի N 270-Ն որոշմամբ, սույն թվականի մայիսի 17-ին ՀՀ Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Սանձատափ, Քաշունի համայնքներում անցկացվեց տեղական հանրաքվե: Հանրաքվեին դրված էր հետևյալ հարցը. <<Համաձա՞յն եք, որպեսզի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Սանձատափի, Քաշունիի համայնքները միավորվեն` Տաթևի համայնք անվանմամբ, Շինուհայրի համայնքի կենտրոնով, Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:41:24