Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ 28.05.2015
Սիրելի սյունեցիներ, Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առիթով: 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատում, Ղարաքիլիսայում և Բաշ Ապարանում հայ ժողովուրդն ազգովի՝ հոգևորականով ու զինվորականով, պաշտոնյայով ու շինականով կերտեց իր պատմական հաղթանակն ու անկախ պետականությունը: Եվ ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ իր բազմադարյա պատմությանը կարող է մի նոր արժեք տալ սխրանքներով ու անկախ ինքնիշխան պետականության կառուցմամբ: Անկախ հանրապետության հռչակումը հայ ժողովրդին հնարավորություն տվեց կերտել իր...
ՀՀ ՏԿԱԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՀԵՏ 26.05.2015
Մայիսի 26-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն անցկացրեց ամենամսյա համամարզային խորհրդակցություն, որին մասնակցում էին հանրապետության 10 մարզպետներն ու նախարարության ղեկավար կազմը: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԱՌԻԹՈՎ 22.05.2015
Սիրելի' շրջանավարտներ Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցում ուսումնառության վերջին օրվա և Վերջին դասի կապակցությամբ: Դպրոցի, սիրելի ուսուցիչների և դասընկերների մասին անմոռանալի ու թանկ հուշերը ձեզ կուղեկցեն ամբողջ կյանքի ընթացքում:
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ CARD ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ 20.05.2015
Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է CARD հիմնադրամի պատասխանատուներ Ա. Զաքարյանին, Ռ. Նալբանդյանին, Հ. Ալթունյանին, Կ. Բաղդասարյանին, Է. Ստեփանյանին, ՀԱԱՀ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մ. Գալստյանին:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 18.05.2015
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. մարտի 19-ի N 270-Ն որոշմամբ, սույն թվականի մայիսի 17-ին ՀՀ Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Սանձատափ, Քաշունի համայնքներում անցկացվեց տեղական հանրաքվե: Հանրաքվեին դրված էր հետևյալ հարցը. <<Համաձա՞յն եք, որպեսզի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Սանձատափի, Քաշունիի համայնքները միավորվեն` Տաթևի համայնք անվանմամբ, Շինուհայրի համայնքի կենտրոնով, Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ,...