Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ       ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 17.11.2014

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է ուսանողների միջազգային օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը: Միջոցառմնաը հրավիրված էին մարզի ԲՈՒՀ-երի, միջին մասնագիտական հաստատությունների ուսանողներ, դասախոսներ, հյուրեր: Մարզպետի կողմից շնորհակալագրի և դրամական պարգևի արժանացան 26 ուսման առաջավոր ուսանողներ:

ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԵԾԱՐՈՒՄ  ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԵԾԱՐՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ 13.11.2014

Այսօր Սյունիքի մարզային գրադարանում > հասարակական կազմակերպության և գրադարանի սպասարկման բաժնի անձնակազմի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել էր Վանյանների բազմազավակ ընտանիքի մեծարման ցերեկույթ: Միջոցառմանը ներկա էին > հասարակական կազմակերպության նախագահ Խորեն Հարությունյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներ, ուսուցիչներ, ընտանիքի մտերիմներ:

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՎ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ <<ՍՅՈՒՆԻՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ >> ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՎ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ <<ՍՅՈՒՆԻՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ >> ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ 11.11.2014

Նոյեմբերի 10-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է Կապանի փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանի և Կապանի քաղաքապետարանին կից երիտասարդական խորհրդի կողմից կազմակերպված > թեմայով գիտաժողովին: Գիտաժողովին հրավիրված էին Կապանի քաղաքապետարանի և Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներ, մանկավարժներ, ուսանողներ, աշակերտներ:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 11.11.2014

ՀՀ Սյունիքի մարզում հոկտեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է 130 ծնունդ, որից 23-ը Կապանի, 49-ը Գորիսի, 39-ը Սիսիանի, 10-ը Մեղրիի և 4-ը Քաջարանի ծննդատներում:

ՍՅՈՒՆԻՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ (ՔՈՓ)   ԹԻՄԻ ՆԵՐՔԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ  ՎԱՐԺԱՆՔ

ՍՅՈՒՆԻՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ (ՔՈՓ) ԹԻՄԻ ՆԵՐՔԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԱՐԺԱՆՔ 10.11.2014

Նոյեմբերի 4-8-ը Սյունիքի մարզի որոնողոփրկարարական թիմն անցկացրել է ներքին որակավորման երրորդ ուսումնական վարժանքը: Վարժանքն ընթացել է երկու փուլով` նոյեմբերի 4-ին և 5-ին անցկացվել են նախապատրաստական դասընթացներ, նոյեմբերի 6-ին և 7-ին տեղի են ունեցել ուսումնավարժանքներ: Վարժանքի անցկացմանը հետևել է ԱԻ նախարարության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Սյունիքի մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանը ներկա է եղել վարժանքներին և մասնակցել որպես վարժանքների անվտանգության սպա:

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆՔԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆՔԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 10.11.2014

Անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության բնականոն ու արդյունավետ զարգացման, պաշտպանունակության բարձրացման և կառավարման ժողովրդավարական համակարգի օղակներից են տեղական ինքնակառավարման մարմինները: Մարզպետարաններն ու համայնքները պարտադիր և կամավոր լիազորությունների շրջանակում, ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ որոշումների ու կարգադրությունների միջոցով նպատակամղված լուծում են համայնքային խնդիրները, որոնք ուղղված են բնակչության բարեկեցության և սոցիալական ապահովության բարելավմանը:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36